«Բորուսիա Մ․» – «Բայեր»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:30, 26 օգս 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Բորուսիա Մ․» – «Բայեր» գերմանական Բունդեսլիգայի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Բունդեսլիգայի նոր մրցաշրջանի առաջին տուրում իսկական գոլային հրավառություն էր՝ հատկապես «Աուգսբուրգ» – «Բորուսիա Մյոնխենգլադբախ» խաղում, որն ավարտվեց 4։4 հաշվով։ Առաջին կեսից հետո հաշիվը 3։3 էր։

Բնականաբար, հայ երկրպագուներին հետաքրքրում է Հայաստանի ազգային հավաքականի երիտասարդ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի ապագան։ 20-ամյա հարձակվողը նոր թիմի հետ պատրաստվել էր նոր մրցաշրջանին, նույնիսկ ընկերական խաղում աչքի էր ընկել խփած գոլով։ «Բերզենբրյուկի» հետ գավաթային խաղում Ռանոսը դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Բունդեսլիգայի մեկնարկային տուրի խաղում հայ ֆուտբոլիստը փոխարինման էր մտել 86-րդ րոպեին։

Հասկանալի է, որ Ռանոսը թիմի հիմնական հարձակվողը չէ, բայց կարևորն այն է, որ մարզչական շտաբը վստահում է երիտասարդ խաղացողին, իսկ անձամբ ֆուտբոլիստն էլ առավելագույնս օգտագործում է իր հնարավորությունները։

Խաբի Ալոնսոյի «Բայերը» չի դադարում զարմացնել։ Նոր մրցաշրջանի մեկնարկային տուրում թիմը 3։2 հաշվով հաղթեց «Լայպցիգին», որը Գերմանիայի Սուպերգավաթի խաղում առավելության էր հասել Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ։ «Բայերն» այս մրցաշրջանում կարող է պայքարել լավագույն քառյակում հայտնվելու համար։

Բոլորի համար էլ պարզ է, որ Բունդեսլիգայում այսպիսի հանդիպումները հիմնականում գոլառատ են լինում։ Դա է պատճառը, որ գոլերի տոտալի վերաբերյալ խաղադրույքներն այդքան էլ բարձր գործակից չեն ունենում։ Այս խաղի համար ընտրել եմ բավական ռիսկային տարբերակ․ Հրանտ-Լեոն Ռանոսը գոլ կխփի՝ 3․45 գործակցով։ Իսկ, եթե ավելի մեծ ռիսկի գնանք, ապա կարելի է ընտրել Հրանտ-Լեոն Ռանոսը կխփի խաղի վերջին գոլը՝ 8․90 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա
20:30/26 օգս
«Բորուսիա Մ․» – «Բայեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ