«Բորուսիա Մ․» – «Բայեր»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:30, 23 օգս 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Բորուսիա Մյոնխենգլադբախ» – «Բայեր» Գերմանիայի Բունդեսլիգայի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ։

Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում «Բայերը» դարձավ չեմպիոն՝ անպարտելի մնալով բոլոր 34 խաղերում։ Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը դարձավ նաև Գերմանիայի գավաթակիր։ Այս մրցաշրջանի սկզբում թիմը նվաճեց նաև Գերմանիայի Սուպերգավաթը։

Նախորդ տարվա համեմատ «Բայերում» լուրջ փոփոխություններ չկան։ Շատ կարևոր էր Ֆլորիան Վիրտցին և Ջոնաթան Տային թիմում պահելը։ Գերմանական ակումբը 3 նորեկ ունի։ Ժանյուել Բելոսիան և Մարտին Տերյեն տեղափոխվել են ֆրանսիական «Ռենից», Ալեիշ Գարսիան՝ «Ժիրոնայից»։

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» լավ հանդես չեկավ նախորդ մրցաշրջանում և զբաղեցրեց 14-րդ տեղը։ Թիմն ընդամենը 1 միավորով առաջ անցավ 15-16-րդ տեղերում գտնվող «Ունիոնից» և «Բոխումից»։

Բունդեսլիգայի այս մրցաշրջանը շատ հետաքրքիր է լինելու։ Նախ՝ հետաքրքիր է արդյոք Ալոնսոյի գլխավորած թիմը կկարողանա՞ նորից պայքարել չեմպիոնության համար։ Բացի այդ, «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան» նոր մարզիչներ ունեն։ Վենսան Կոմպանին գլխավորում է մյունխենյան, իսկ Նուրի Շահինը՝ դորտմունդյան թիմը։ Անկասկած, հոգեբանորեն առավելություն ունի Ալոնսոն։ Նա ավելի հաջողակ է եղել, ավելի փորձառու է։

Կարծում եմ, որ Լևերկուզենը ներկայացնող թիմը նոր մրցաշրջանի առաջին խաղում հաղթանակ կտանի։ Ընտրում եմ «Բայերի» հաղթանակը՝ 1․61 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Բունդեսլիգա
22:30/23 օգս
«Բորուսիա Մ․» – «Բայեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ