«Բորուսիա Դորտմունդ» — «Սպորտինգ». Խաղում ենք 2.07 գործակցով
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Երևանի ժամանակով 23:45-ին Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկում» ուժերը կչափի Լիսաբոնի «Սպորտինգի» հետ:
F խմբում, որում այս թիմերի հետ ընդգրկված են նաև Վարշավայի «Լեգիան» ու Մադրիդի «Ռեալը», մրցաշարային աղյուսակը երկու առաջատար ունի՝ «Բորուսիան» ու «Ռեալը», որոնք վաստակել են 7-ական միավոր:
«Բորուսիայի» համար այս խաղում հաղթանակի հասնելը մի քանի որոշիչ նշանակություն ունի: Առաջինն այն է, որ թիմը վերջին 7 խաղում միայն 1 հաղթանակ է տարել(հիմնական ժամանակում), 1 անգամ պարտվել է, իսկ 5 դեպքում հանդիպումն ավարտել է ոչ-ոքի արդյունքով: Ընդ որում՝ այս անշուք վիճակագրությամբ նշված հաղթանակը տարել է հենց լիսաբոնյան ակումբի նկատմամբ՝ հյուրընկալվելիս առավելության հասնելով 2-1 հաշվով: Երկրորդն այն է, որ առաջին տեղով դուրս գալու համար դորտմունդյան ակումբը պետք է հաղթի որքան հնարավոր է, իսկ այս խաղը շատ լավ առիթ է: Միևնույն ժամանակ պորտուգալական ակումբը ևս նպատակներ ունի, սակայն այլ հարց է՝ այդ նպատակներին կհաջողվի՞ հասնել, թե՞ ոչ… Ամեն դեպքում կարծում եմ՝ ոչ…
Կարծում եմ՝ կարելի է հավատալ, որ «Բորուսիան» վստահ հաղթանակ կտանի պորտուգալական մրցակցի նկատմամբ: Խաղադրույք եմ կատարում գերմանական ակումբի՝ ֆորա (-1.5) հաղթանակի վրա, որի համար Վիվառոն սահմանել է 2.07 գործակից:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: