«Բորուսիա» Դորտմունդ — «Ռեալ Մադրիդ». Վալերի Կարպինի կանխատեսումը

22:45, 27 սպտ 2016
Մոսկվայի «Սպարտակի» նախկին և Արմավիրի «Տորպեդոյի» ներկայիս գլխավոր մարզիչ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» բացառիկ փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Բորուսիա» Դորտմունդ — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ։ Փորձագետը կարծում է, որ երկու թիմերն էլ կկարողանան գոլ խփել, բայց կհաղթի իսպանական ակումբը։

Հետաքրքիր և արդյունավետ հանդիպում պետք է լինի։ Երկու թիմերն էլ հաճախ են գոլ բաց թողնում ու խփում՝ ինչպես առաջնությունում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում։ «Ռեալն» առաջին տուրում 2։1 հաշվով հաղթեց «Սպորտինգին», «Բորուսիան» ջախջախեց «Լեգիային» (6:0)։

Կարծում եմ՝ այս խաղում շեշտը դրված կլինի հարձակման վրա։ «Բորուսիան» ունի Օբամեյանգին, ով գրեթե ամեն խաղում գոլ է խփում։ Եվ «Ռեալի» հետ խաղում ֆուտբոլիստն, ում կարիերան կապում են թոփ ակումբների հետ, երևի կցանկանա ցույց տալ իրեն։

«Ռեալի» հարձակման գծի բոլոր ֆուտբոլիստները պատրսատ են, Ռոնալդու, Բեյլ, Մորատան է սկսել գոլ խփել։ Կարծում եմ՝ թիմերը կփոխանակվեն գոլերով, բայց կհաղթի «Ռեալը»։ Մադրիդցիներն անհաջող են խաղում առաջնությունում և կցանկանան վերականգնվել Չեմպիոնների լիգայում։ Նրանք ուժեղ են՝ և փորձով, և կազմով։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր
22:45/27 սպտ
«Բորուսիա» Դորտմունդ - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ