«Բորուսիա» Դորտմունդ — «Ռեալ Մադրիդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 27 սպտ 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բորուսիա» Դորտմունդ — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Նա ենթադրում է, որ «մեղուները» նվազագույնը երկու գոլ կխփեն:

«Բորուսիա»-«Ռեալ» հանդիպումը խոստանում է դառնալ եվրոպական ակումբային միդուիքի իսկական զարդը: Առհասարակ գերմանո-իսպանական դիմակայություններ շատ են լինելու այս տուրում: «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում հավաքված երկրպագուները մեծ ուրախությամբ են սպասելու մրցակցին: «Արքայական» ակումբը 6-րդ անգամ է ժամանում Եվրոպայի ամենակոլորիտային մարզադաշտ: Նախորդ 5 այցելությունները դեռևս հաղթանակ չեն ունեցել: Ճակատագիրն ու վիճակագրությունը վիճելի են ֆուտբոլում, բայց և շրջանցել պետք չէ:

Սերուցքայինների մեկնարկն այս տարվա խաղարկությունում թեպետ էպիկ էր, բայց բավական բարդ: Այդ հաղթանակը ծանր նստեց «Ռեալի» վրա: Զինեդին Զիդանի գլխավորած ակումբի գործերը բադացան, հաղթանակները հեռացան, ֆուտբոլիստները գնացին լազարեթ, Ռոնալդուն էլ զայրացավ: «Մեղուների» հետ խաղից առաջ «Ռեալը» 2 ոչ-ոքի արդյունք գրանցեց ներքին առաջնությունում ու կորցրեց Մարսելոյին և Կազեմիրոյին: Թիմի ներսում կա փոքր խնդիր Ռոնալդուի ու Զիդանի միջև` կապված պորտուգալացու՝ վերջին խաղում փոխարինման հետ: Ակնհայտ է, որ ԿրիՌոն դեռևս այն չէ. և երկրպագուները սպասում են նրա գոլային քամ-բեքին: Ենթադրելի է նաև վնասվածքից ապաքինված դարպասապահ Կեյլոր Նավասի վերադարձը:

Թոմաս Թուխելի անհատական նորամուտը Չեմպիոնների Լիգայում ստացվեց ավելի քան հետաքրքիր ու գոլառատ` 6:0 հաշիվը խոսուն արդյունք է: Ի տարբերություն «Ռեալի»՝ «Դորտմունդի» գործերը առաջնությունում հիանալի են ընթանում: Հաղթանակ հաղթանակի հետևից, գոլառատ հանդիպումներ: Եվ դա այն պարագայում, որ թիմում կան կադրային խնդիրներ: Շարունակում է հարկադիր պարապուրդի մատնված մնալ Մարկո Ռոյսը: Նրանից զատ լազարեթում է Էրիկ Դուրմը և ֆուտբոլից վերջերս բավական հեռու մնացած Նևեն Սուբոտիչը, իսկ նրա գործընկեր, պաշտպան Մարկ Բարտրան արդեն կազմ ու պատրաստ է «Ռեալի» դեմ խաղալու համար:

Սպասում եմ գոլառատ հանդիպում: Այն էլ ինչպիսին: Հավատում եմ «Բորուսիայի» գոլերին: Հանդիպումը կկայանա սեփական հարկի տակ, և «Դորտմունդը» կանի ամեն ինչ երկրպագուներին ուրախացնելու համար:

Օրդինար: Հաղթած
ՉԼ, խմբային փուլ
22:45/27 սպտ
«Բորուսիա» - «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ