«Բորուսիա» Դորտմունդ — «Ռեալ Մադրիդ». Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը

22:45, 27 սպտ 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Բորուսիա» Դորտմունդ — «Ռեալ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ հանդիպումն արդյունավետ կլինի և դաշտի տերերը չեն պարտվի: 

https://youtu.be/IuE3XVvRDsg

Ողջույն բոլորին ! Վերսկսվում է Չեմպիոնների լիգան և երկրորդ տուրում մեզ սպասվում է միանգամից երեք գերմանո-իսպանական դիմակայություն: Այնպես է դասավորվել օրացույցը, որ Իսպանիայի երեք ուժեղագույն ակումբները հանդիպումներ են անցկացնելու հավանաբար Գերմանիայի երեք ուժեղագույն ակումբների հետ: Չգիտեմ, թե արդյոք կարելի է Մյոնխենգլադբախտին վերագրել Գերմանիայի երրորդ թիմը, բայց ըստ էության կարևոր չէ: Համենայն դեպս Չեմպիոնների լիգայում Գերմանիայի երեք ներկայացուցիչներ խաղալու են Իսպանիայի ուժեղագույն թիմերի հետ:

Այդ ամենը կսկսվի Դորտմունդի լեփ-լեցուն մարզադաշտում, որտեղ «Բորուսիան» ընդունելու է Մադրիդի «Ռեալին: Սկզբունքորեն, ինձ թվում է, որ կասկած չի հարուցում այն փաստը, որ «Ռեալի» կարգն ավելի բարձր է, և, հավանաբար, եթե թիմերը խաղային մեկ առաջնությունում, ապա «Ռեալը» «Բորուսիայից» մեծ տարբերությամբ կեզրափակեր, բայց տվյալ պարագայում հիմա, սեպտեմբերի վերջին, «Բորուսիան» ակնհայտ ավելի նախընտրելի է թվում «Ռեալից»: Չնայած «Բորուսիայի» մի շարք կարևոր խաղացողների վնասվածքներին, թիմը լավ է երևում: Վերջին 4 խաղերում հաղթել է ընդհանուր 20:2 հաշվով, խփելով 20 գոլ, ինչն ուղղակի ֆանտաստիկա է, որոնցից 17-ը առաջին երեք խաղերում: «Բորուսիայի» շատ երիտասարդ ֆուտբոլիստներ այժմ ձգտում են և տանջվում: Առաջին անգամ շանս են ստանում և դրանից լավ օգտվում: Մոտիվացիան մեծ է լինելու «Ռեալի» դեմ խաղում, որի մոտ մեշ խնդիրներ կան:

4 խաղ անընդմեջ թիմը շատ խունացած ու ոչ այդքան լավ անցկացրեց, ակնհայտորեն ոչ այն մակարդակով, որով պետք է խաղար թիմը, որին անվանում են Մադրիդի «Ռեալ»: Առաջին երկու հանդիպումներն այնուամենայնիվ հաղթեցին՝ ինչ-որ կերպ վերջնամասում հաղթանակի հասան «Սպորտինգի» նկատմամբ: Այնուհետև կենդանի մարզադաշտում նայեցի «Էսպանյոլի» դեմ խաղը: «Ռեալի» խաղը պարզապես ահավոր էր: Հետո «Ռեալը» միավորներ կորցրեց «Վիլյառեալի» և «Լաս Պալմասի» հետ: Զիդանի թիմն ընդհատեց Իսպանիայում իր 16-խաղանոց հաղթանակների շարքը:

Խաղադրույքներ «Բորուսիայի» հետ խաղի վերաբերյալ: Ամենաակնհայտն ինձ թվում է «երկուսն էլ կխփեն»-ն է, քանզի մի թիմում կան Բեյլը, Մորատան, Կրիշտիանուն, թեև նա լավագույն մարզավիճակում չէ, և Բենզեմա: Մյուս թիմը չորս խաղում 20 գոլ է խփել, այդ պատճառով ակնհայտ է արդյունավետության՝ տոտալ 2,5-ից շատ գոլի և երկու թիմերի գոլ խփելու վրա խաղադրույքները: Այն թվում է հիմնականը այս խաղում, բայց գործակիցները շատ ցածր են: Ցանկալի է այս խաղադրույքն ինչ-որ կերպ ավելացնել և կարելի է խաղադրույք կատարել այն բանի վրա, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն, և «Բորուսիան» չի պարտվի: Կարելի է նաև խաղադրույք կատարել «Բորուսիայի» (0) ֆորայով հաղթանակի վրա: Թեև բուքմեյքերական լայնույթներում, «Բորուսիան» խաղի ֆավորիտն է թվում, բայց «Ռեալը» մնում է «Ռեալ»: Թիմի մոտ լավ հարձակվողական պոտենցիալ կա, բայց մեծ կորուստներ կազմում: Առաջին հերթին՝ լիովին անփոխարինելի է Կազեմիրոն, հենեկետային, ով չի խաղալու մինչև հոկտեմբերի վերջ: Նաև չի խաղում Մարսելոն: Դա շատ մեծ կորուստ է: «Լաս Պալմասի» հետ նախորդ խաղում նրան փոխարինեց Նաչոն: Գործնականում վատ չէր, կազմակերպեց առաջին գոլը, բայց ընդհանուր առմամբ Նաչոն այդքան էլ լավը չէ պաշտպանությունում: Հնարավոր է՝ Դորտմունդի դեմ խաղա Կոենտրաուն, որը վերականգնվել է վնասվածքից, բայց ցանկացած դեպքում դա բավականաչափ լավ փոխարինում չէ Մարսելոյին: Կազեմիրոյին ընդհանրապես փոխարինող չունի: Այդ ամենն ազդում է «Ռեալի» պաշտպանությունում խաղի հուսալիության վրա:

Բացի այդ, Մադրիդի կազմում վատ մարզավիճակում է Կրիշտիանու Ռոնալդուն: Նրան արդեն երկու անգամ ստիպված են եղել փոխարինել: Կրիշտիանուն նման չէ ինքն իրեն: Նա մինչմրցաշրջան չի անցկացրել, իսկ քանզի նա Կրիշտիանուն է, ապա նրան ստիպված են դնել հանդիպումներին, թեև օբյեկտիվորեն նա ակնհայտ պատրաստ չէ: Նա հավանաբար կխաղա նաև Դորտմունդում, բայց նա ընդունակ է գոլ ստեղծել ոչնչից:

Ընդհանրապես ինձ թվում է, որ այս խաղից կարելի է գոլերի փոխանակություն սպասել: Արդյունավետ խաղ կլինի և այս խաղում «Բորուսիայի» շանսերն ավելի լավն են, քան «Ռեալինը»: Այսպիսի մտքեր խաղի վերաբերյալ: Ձեր հետ էր Բարսելոնայից «СЭ»-ի հատուկ թղթակիցը «Բուքմեյքերների Ռեյտինգի» կայքի համար:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա. խմբային փուլ
22:45/27 սպտ
«Բորուսիա» Դորտմունդ - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Վերադարձ
Չեմպիոնների լիգա. խմբային փուլ
22:45/27 սպտ
«Բորուսիա» Դորտմունդ - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա. խմբային փուլ
22:45/27 սպտ
«Բորուսիա» Դորտմունդ - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ