«Բորուսիա Դ․» – «Քյոլն»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Դորտմունդի «Բորուսիան» նախորդ մրցաշրջանի վերջնամասում բաց թողեց չեմպիոն դառնալու իրական հնարավորությունը։ Հիմա պետք է մոռանալ այդ պատմությունն ու սկսել նոր մրցաշրջանը։ Ամռանը թիմից հեռացել են Ջուդ Բելինգեմը, Ռաֆայել Գերեյրուն և Մահմուդ Դահուդը։
Նորեկներից կարելի է առանձնացնել Մարսել Զաբիտցերին և Ֆելիքս Նմեչային, որոնք կամրապնդեն թիմի կիսապաշտպանական գիծը։ «Բորուսիայի» և «Քյոլնի» միջև հանդիպումները գրեթե միշտ գոլառատ են լինում։ Վերջին 10 խաղերից 8-ում գրանցվել է նվազագույնը 3 գոլ և թիմերը փոխանակվել են գոլերով։
2 թիմերն էլ հարձակողական ֆուտբոլ են ցուցադրում։ «Քյոլնի» կազմում վերջերս կայացած գավաթային խաղում գոլի հեղինակ էր դարձել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։
Դորտմունդյան թիմը վերջին անգամ պարտվել է ապրիլի սկզբին, երբ Բունդեսլիգայում զիջել է «Բավարիային», իսկ գավաթային խաղում՝ «Լայպցիգին»։
Իմ կանխատեսումն է 2 թիմերը գոլ կխփեն և խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․75 գործակցով։ Իսկ Սարգիս Ադամյանի գոլի համար սահմանվել է 4․75 գործակիցը։ Այո, Սարգիսը թոփ թիմերին գոլեր խփելու սիրահար է, բայց դժվար թե այս խաղում լինի մեկնարկային կազմում։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: