«Բորուսիա» Դորտմունդ — «Մոնակո». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Երեքշաբթի երեկոյան ֆուտբոլային աշխարհի մեծամասնությունը կկենտրոնանա թուրինյան հանդիպման վրա, բայց ես հորդորում եմ հետևել «Բորուսիայի» երկրպագուների կազմակերպած շքեղ պերֆոմանսին: «Սիգնալ Իդունա Պարկում» անշլագ կլինի:
Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա թիմերը տարբեր տրամադրություններով են մոտեցել խաղին: «Մոնակոն» Ֆրանսիայիում գնում է դեպի չեմպիոնություն և փորձում է հնարավորինս քիչ ուժեր ծախսելով առավելագույն արդյունքի հասնել: Մասնավորապես նախորդ տուրում «Մոնակոն» հաղթեց նվազագույն հաշվով, այն դեպքում, երբ առաջնության նախորդ 30 խաղում 87 գնդակ է խփել: Ֆանտաստիկ արդյունավետություն է: Առաջնությունում ամեն ինչ կարգին է, բայց «Մոնակոն» պետք է հաջողությունների հասնի Եվրոպայում, որպեսզի կարողանա թիմում պահել այնպիսի տաղանդավոր ֆուտբոլիստների, ինչպիսին օրինակ Մբապեն է, ում նկատմամբ եվրոպական գրանդները որս են սկսել:
Ինչ վերաբերում է Դորտմունդին, ապա գերմանական ակումբը շաբաթ օրը «Բավարիայից» ծանր պարտություն կրեց (1:4), այն դեպքում, երբ թիմում խաղուն են Վայգլի, Օբամեյանգի պես ֆուտբոլիստներ: Գաբոնցին կարող է դառնալ առաջին ֆուտբոլիստը, ում համար կվճարեն 100 միլիոն ֆունտ ստերլինգից ավելի գումար: Այս պարտությունն ամենևին էլ չէր մտնում Տուխելի ծրագրերի մեջ:
Վնասվածքների ու որակազրկումների մասին… Գերեյրոն, Շմելցերը, Ֆաբինյոն, Ժեմերսոնը, Ժերմենը և Սիդիբեն դեղին քարտի վտանգի տակ են: Հյուրերի կազմում Բակայոկոն որակազրկման պատճառով բաց կթողնի առաջիկա հանդիպումը:
Իհարկե, առաջարկում եմ խաղադրույք կատարել գոլերի վրա: 2,05 գործակցով առաջարկում տոտալ 3,5-ից շատ գոլը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: