«Բորուսիա» Դորտմունդ — «Լիվերպուլ». Արթուր Պետրոսյանի վիդեոկանխատեսումը

23:05, 07 ապր 2016
«Спорт-Экспресс»-ի նախկին ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» անգլիական տարբերակի ներկայիս գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը Դորտմունդից կանխատեսում է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի «Բորուսիա» Դորտմունդ — «Լիվերպուլ» հանդիպման վերաբերյալ: 

https://youtu.be/YRnAEEfIi4g

Բոլորին ողջույն Դորտմունդից ! Ես Արթուր Պետրոսյանն եմ: Հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար կիսվում եմ իմ մտքերով Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպման վերաբերյալ, որում տեղի «Բորուսիան» կխաղա «Լիվերպուլի» հետ:

Դորտմունդի սիրելի ակումբը մրցում է Դորտմունդի սիրելի մարզչի թիմի հետ: Այստեղ շարունակում են Յուրգեն Կլոպին սիրել, երկրպագել, միշտ հիշում են աչքերին արցունքներով: Առանց կատակի: Այնուամենայնիվ, «Լիվերպուլի» հետ խաղում «Բորուսիայից» սպասում են ոչ միայն հասարակ հաղթանակի, այլև համոզիչ: Այստեղ ենթադրում են, որ արդեն առաջին խաղում դորտմունդցիները լուծելու են բոլոր հարցերը: Իմ կարծիքով` ինչպե՞ս կընթանա հանդիպումը. Ներկայիս «Բորուսիան»` Տուխելի «Բորուսիան», Կլոպի «Բորուսիայից» տարբերվում է խաղային փիլիսոփայությամբ: Եթե առաջ` Կլոպի օրոք, «Բորուսիան» խաղի առաջին վայրկյաններից փորձում էր ճնշել մրցակցին, պրեսինգ կատարել ու բոլոր հարցերը լուծել մինչև ընդմիջումը, ապա այժմ «Բորուսիան» ավելի պրագմատիկ է խաղում: Երկար է ուսումնասիրում մրցակցին և 30-րդ րոպեից հետո ավելացնում է տեմպը: Իսկ ահա «Լիվերպուլը» Կլոպի գլխավորությամբ փորձում է կիրառել նույն «Բորուսիայի» փիլիսոփայությունը: Այո՜, այժմ գործնականում չկա մեկ ֆուտբոլիստ, ում Կլոպն է բերել թիմ, բայց գերմանացին փորձում է ստիպել խաղացողներին խաղալ այնպես, ինչպես ինքն է ուզում: Վերջին խաղերում հենց այդպիսի տպավորություն է ստեղծվում: Կոուտինյոն մարզավիճակում է, Լալլանան հավանաբար լիվերպուլյան կարիերայի իր լավագույն ֆուտբոլն է ցուցադրում: Ամբողջ թիմը սկսել է ավելի մոբիլացված գործել և հենց առաջին խաղակեսում ցուցադրելու է այն, ինչին ընդունակ է: Կարծում եմ` կարելի է այսպիսի լավ տարբերակով խաղալ. 3,86 գործակցով առաջին կեսում «Լիվերպուլի» (0) ֆորայով հաղթանակը: Ինձ թվում է` շանսերը նրա, որ «Լիվերպուլը» մինչև ընդմիջում նվազագույնը չի պարտվի, շատ լավն են:

Իսկ ընդմիջումից հետո, ամենայն հավանականությամբ, «Բորուսիան» իրեն ամբողջովին ցույց կտա: Զգացնել կտան «Լիվերպոլի» բազմաթիվ խնդիրները` առաջին հերթին դարպասապահի ու պաշտպանական գծի հետ: Խոսքը ոչ միայն կենտրոնական պաշտպանների ոչ լավագույն զույգի մասին է, այլև եզրային: Այո՜, Ջոն Ֆլանագանն իր լիվերպուլյան ոգով այստեղ շատ պետք կգար: Բայց նա նույնիսկ հայտավորված չէ Եվրոպա լիգայում: Ամենայն հավանականությամբ, ձախից կխաղա Մորենոն: Նրա դեմ կգործի Հենրիխ Մխիթարյանը, իսկ նա, ինչպես հայտնի է, այժմ Եվրոպայի լավագույն ասիստենտն է, արդեն 25 գոլային փոխանցում կատարել է, զուգահեռ գոլեր է խփում` արդեն 20 գնդակ: Ձախից Ռոյսը, կենտրոնում` Օբամեյանգը: Ինձ թվում է` «Լիվերպուլի» պաշտպանությանը պարզապես կուլ կտան հենց երկրորդ խաղակեսում և նրանց դիմակայել չի հաջողվի: Իմ կարծիքով` ևս մեկ ոչ վատ խաղադրույք. 3,10 գործակցով երկրորդ խաղակեսում «Բորուսիայի» (-1) ֆորայով հաղթանակը: Կարծում եմ` այսպես կընթանա հանդիպումը:

Բայց ցանկացած դեպքում դիմակայության ելքը որոշվելու է «Էնֆիլդում»: Շնորհակալություն ուշադրության համար, մնացեք «Բուքմեյքերների Ռեյտինգի» հետ, ձեր հետ Արթուր Պետրոսյանն էր արևոտ Դորտմունդից:

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա. 1/4 եզրափակիչ. առաջին հանդիպում
23:05/7 ապր
«Բորուսիա» Դորտմունդ - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 33%
Չի՛ հաղթի 67%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Վերադարձ
Եվրոպա լիգա. 1/4 եզրափակիչ. առաջին հանդիպում
23:05/7 ապր
«Բորուսիա» Դորտմունդ - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ