Բորուսիա Դորտմունդ — Ինգոլշտադտ 04. Էդվարդ Գևորգյանի կանխատեսումը
Ողջույն Գերմանական ֆուտբոլի սիրահարներին։ Այսօր Գերմանիայի առաջնության հերթական տուրում կայանալու է մեկ հանդիպում՝ Դորտմունդում, Բորուսիան ընդունելու է Ինգոլշտադտին։
Ով եղել է Դորտմունդում ֆուտբոլային օրերին, գիտի թե ինչպես են այնտեղ երկրպագուները վերաբերվում իրենց սիրելի ակումբին։ Անկախ հանդիպման ֆորմատից ամբողջ քաղաքը ներկվում է դեղին գույնի, էլ չեմ ասում թե ինչ մթնոլորտ է տրում Սիգնալ Իդունա Պարկ մարզադաշտում։ Հակառակորդները արդեն ընկճված են խաղաշտ դուրս գալիս, ինչը իհարկե ազդում է արդյունավետության վրա։ Սեփական հարկի տակ Հենոյի նախկին թիմակիցները չունեն պարտություն, իսկ ոչ-ոքի խաղացել են երեք անգամ, այն էլ, հիմնականում խիտ գրաֆիկի և Չեմպիոնների Լիգայի պատճառով։
Ինգոլշտադը վերջին խաղերում փորձում է ուղղել մրցաշարային դիրքերը, բայց դեռ ապարդյուն, անհրաժեշտ է ետ բերել 7 միավորի դեֆիցիտ, փրկության համար։
Ինչևէ Ինգոլշտադի մարզչական կազմը հասկանում է, թե ինչպես պետք չէ խաղալ Դորտմունդցիների դեմ։ Եթե փորձեն խաղալ հարձակվողական ֆուտբոլ, ապա ավելի մեծ հավանականությամբ հակագրոհների վրա կընդունեն մի քանի գնդակ սեփական դարպասը։
Բորուսիան ունի բազում կորուստներ՝ չկան Ռոյսը, Դեմբելեն, հնարավոր է չխաղա նաև Օբամեյանգը։ Բացի այսքանից, այս տուրից հետո Եվրոպական առաջնություններում դադար է, կապված ազգային հավաքականների խաղերի հետ, Իսկ Դորտմունդյան ակումբի տղաների մեծ մասը հրվիրված են իրենց հավաքականների կազմ։
Կարծում եմ, որ Բորուսյան կհաղթի, շատ տարբեր են թիմերի մակարդակները, բայc Ինգոլշտադը կպաշտպանվի մեծ ուժերով նույնիսկ եթե հաշիվը լինի մեկ գնդակի տարբերությամբ ի օգուտ Բորուսիայի։
Եթե շարք վերադարձավ Սոկրատիսը, ապա Ինգոլշտադի գոլային հնարավորությունները կտրուկ կփոքրանան, բայց դա կիմանանք միայն կազմերը հրապարակելուց հետո։
Որոշակի ռիսկայնությամբ առաջարկում եմ իմ սիրելի կոմբո տարբերակը։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: