«Բորուսիա» Դորտմունդ — «Հոֆենհայմ». Տանտերերը կհաղթեն գոլառատ խաղում

20:30, 28 փտր 2016
Բունդեսլիգայի 23-րդ տուրի շրջանակում «Բորուսիան» ընդունում է «Հոֆենհայմին»: Կարծում եմ, որ գոլառատ խաղ կլինի և կհաղթեն տանտերերը:

Ծայրահեղությունից ծայրահեղություն արտահայտությունն այս երկու թիմերի մասին է: «Բորուսիան» 51 միավորով Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է, իսկ «Հոֆենհայմը» 18-ով՝ նախավերջին: «Բորուսիան» նախորդ տուրում արտագնա բարդ հանդիպում անցկացրեց «Բայերի» հետ և հիմա խաղալու է համեմատաբար շատ ավելի հեշտ մրցակցի դեմ:

Դորտմունդցիներից հանդիպումը բաց կթողնի միայն կենտրոնական պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը, իսկ «Հոֆենհայմը» հիմնական կազմում կորուստներ չունի:

Այս երկու թիմերի մասնակցությամբ վերջին երկու հանդիպումները «Հոֆենհայմի» մարզադաշտում են կայացել և ավարտվել 1:1 հաշվով: Մինչ այդ «Բորուսիան» դեռ Կլոպի գլխավորությամբ երկու տնային հանդիպումներում հաղթել է հոֆենհայմցիներին:

Հաշվի առնելով, որ «Հոֆենհայմը» Բունդեսլիգան լքելու «հավակնորդն» է, և որ երկու թիմերի միջեւ «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած վերջին հանդիպումների վիճակագրությունը հենց դորտմունդցիների կողմն է, իհարկե ավելի շատ հակված եմ հավատալ վերջիններիս հաղթանակին: Սակայն Տուխելի թիմի հաղթանակի գործակիցը այդքան էլ մեծ չէ, և հաշվի առնելով Մխիթարյանի և հարձակման գծում նրա խաղընկերներ Ռոյսի և Օբամեյանգի մարզավիճակը, ով այս մրցաշրջանում արդեն 21 գոլ է խփել (միջինը ամեն խաղում համարյա մեկ գնդակ), կառաջարկեմ ««Բորուսիայի» հաղթանակ և գոլերը տոտալ 2,5-ից շատ» տարբերակը:

Օրդինար: Հաղթած
Բունդեսլիգա, 23-րդ տուր
20:30/28 փտր
«Բորուսիա» Դորտմունդ - «Հոֆենհայմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ