«Բորուսիա Դ.» – «Հոֆենհայմ»․ Գոլառատ հանդիպման սպասումով

22:30, 27 օգս 2021
Գերմանական Բունդեսլիգայի երրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» կընդունի «Հոֆենհայմին», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կգրանցվի նվազագույնը 4 գոլ։

Այս թիմերի միջև կայացած վերջին 5 խաղերից 4-ը գոլառատ է եղել։ Ընթացիկ առաջնությունում էլ գոլերի պակաս չկա այս թիմերի մասնակցությամբ հանդիպումներում։ Դորտմունդի «Բորուսիան» երկրորդ տուրում անակնկալ պարտություն կրեց «Ֆրայբուրգից»։ «Հոֆենհայմն» էլ չկարողացավ հաղթել «Ունիոն Բեռլինին»՝ 2։2։

Երկու թիմերն էլ լավ հարձակման գիծ ունեն, արդյունավետ ֆուտբոլ են ցուցադրում, սակայն պաշտպանությունում կայունություն չկա։ «Բորուսիան» խաղալու է սեփական հարկի տակ և նախորդ տուրում կրած պարտությունից հետո ավելի ագրեսիվ է գործելու հենց առաջին րոպեներից։ Նոր գլխավոր մարզչի՝ Մարկո Ռոզեի օրոք թիմի խաղն այդքան էլ չի փոխվել։ Գնդակը հնարավորինս արագ պետք է հասցնել Մարկո Ռոյսին և Էրլինգ Հոլանդին, որոնք Ջիովանի Ռեյնայի օգնությամբ գրեթե ցանկացած գրոհ ավարտում են մրցակցի դարպասին հարվածով։

«Հոֆենհայմն» էլ, ինչպես միշտ, փայլում է իր դիպուկ հակագրոհներով։ Կրամարիչը թիմի աստղն է, Դաբուրն ու Բրուն Լարսենն էլ օգնում են խորվաթ ֆուտբոլիստին։ Առաջին երկու խաղերում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը փոխարինման է մտել։ Մեկնարկային տուրում հայ հարձակվողը դարձել է գոլի հեղինակ։ Օրերս Սարգիսն ամուսնացել է և գուցե բաց թողնի այս հանդիպումը։ Այդ մասին դեռևս հստակ տեղեկություն չկա։ Այնուամենայնիվ, այս թիմերի միջև խաղերում միշտ պետք է շատ գոլեր սպասել։

Ընտրում եմ՝ գոլերի տոտալը 3․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1.85 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
«Բորուսիա» Դորտմունդ – «Հոֆենհայմ»
22:30/27 օգս
«Բորուսիա» Դորտմունդ – «Հոֆենհայմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ