«Բորուսիա» Դորտմունդ — «Բորուսիա» Մյունխենգլադբախ. Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

20:30, 23 սպտ 2017
Viasat հեռուստաընկերության հայտնի մեկնաբան Ալեքսեյ Անդրոնովը կանխատեսում է արել Գերմանիայի առաջնության 7-րդ տուրի «Բորուսիա» Դորտմունդ — «Բորուսիա» Մյունխենգլադբախ հանդիպման վերաբերյալ: Հանդիպումը կկայանա շաբաթ Դորտմունդի «Սիգնալ Իդունա պարկ» մարզադաշտում: Մեր փորձագետը խաղադրույք է կատարում, որ այս խաղում դորտմունդցիները կհաղթեն նվազագույնը երկու գոլի տարբերությամբ:

Երկու «Բորուսիաները» կմրցեն միմյանց դեմ Դորտմունդում: Իմ կարծիքով դաշտի տերերը ուղղակի հիանալի են մեկնարկել առաջնությունում և որ ամենից շատ է երկրպագուներին գոհացնում, կարծում եմ պաշտպանության հուսալի խաղն է: Բաց թողած գնդակներ առայժմ չկան: Պետեր Բոշը Բունդեսլիգայի պատմության մեջ առաջին մարզիչն է, ով մեկնարկում է ՝ հինգ անընդմեջ խաղում գոլ չընդունելով: Այդ ամենը իհարկե ուրախացնում է մանավանդ անցած տարվա մտորումներից հետո, երբ Տուխելը ոչ մի կերպ չէր կարողանում կարգավորել թիմի խաղը պաշտպանությունում: Գումարած այդ ամենին, Դորտմունդին յուրատեսակ իմպուլս է հաղորդել Անդրեյ Յարմոլենկոն, ով մասնակցություն է ունենում խփված գոլերին:

Մյունխենգլադբախը հիասթափեցնող տպավորություն է թողնում: Թիմը խաղը խաղի հետևից է ձախողում և կարծում եմ տրամաբանական է, որ հյուրերը պետք է վախենան իրենց մրցակցից:

Ամենախելամիտ տարբերակը խաղադրույքի համար Դորտմունդի հաղթանակը ասիական հանդիկապով (-1,5) 2,03 գործակցով: Առաջին հերթին թիմը կանգ չի առնի սեփական հարկի տակ մեկ գնդակ խփելուց հետո: Եվ երկրորդը պարզից էլ պարզ է, որ միշտ զրոյով մնալը հնարավոր չէ, այնպես որ տան տերերը կփորձեն խփել նաև երկրորդը ապահովության համար:

Օրդինար: Հաղթած
Բունդեսլիգա. 6-րդ տուր
20:30/23 սպտ
«Բորուսիա» Դորտմունդ - «Բորուսիա» Մյունխենգլադբախ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ