«Բորուսիա» Դորտմունդ — «Բավարիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:30, 14 օգս 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Գերմանիայի Սուպեր գավաթի «Բորուսիա» Դորտմունդ — «Բավարիա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ Կառլո Անչելոտին առաջին տիտղոսը կնվաճի մյունխենյան ակումբի ղեկին:

Մեկնարկում է ֆուտբոլային մրցաշրջանը նաև Գերմանիայում: Հատկանշական է, որ հենց առաջին խաղում իրար հետ կմրցեն գերմանական ֆուտբոլի վերջին տարիների դրոշակակիրները՝ Դորտմունդի «Բորուսիան» ու Մյունխենի «Բավարիան»: Սակայն ինչպես և Անգլիայում, մրցաշրջանը բացվում է երկրի Սուպեր գավաթի հանդիպումով: Այս երկու թիմերը տեղ են զբաղեցրել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի առաջին երկու հորիզոնականներում, ինչպես նաև վիճարկել են երկրի գավաթը: Երկու դեպքում էլ ուժեղ է եղել մյունխենյան ակումբը: Բայց այդ օրերից անցել է արդեն տևական ժամանակ, թիմերը լուրջ փոփոխություններ են կրել, որոնք անկասկած կարող են ազդել հանդիպման ելքի վրա:

Նախորդ մրցաշրջանը «մեղուներն» անցկացրին գերազանց: Վաստակած միավորների քանակը ցանկացած այլ նախորդած մրցաշրջաններում թույլ կտար թիմին հռչակվել չեմպիոն, սակայն միևնույնն է՝ «Բավարիան» ավելի ուժեղ էր: Գուցե դա հասկանալով՝ «Բորուսիայի» մի շարք առաջատարներ որոշեցին լքել թիմը: Առաջինը դա արեց Մաթս Հումմելսը՝ տեղափոխվելով, ի դեպ, հենց մյունխենյան ակումբ: Այնուհետև դեպի Մանչեսթեր քաղաք ուղևորվեց Իլքայ Գյունդողանը՝ համալրելով «Սիթիի» շարքերը: Եվ վերջապես ռեկորդային գումարով Մանչեսթեր, բայց արդեն «Յունայթեդ» տեղափոխվեց Հենրիխ Մխիթարյանը: Սակայն այս ամենի ֆոնին չեն խամրում կատարված ձեռքբերումները՝ Անդրե Շյուռլե, Մարիո Գյոտցե, Մարկո Ռոդե, Ռաֆա Գերեյրու, Ուսման Դեմբելե ու Մարկ Բարտրա: Թոմաս Թուխելը սարքում է նոր թիմ, որն անկասկած Ռոյսի ու Օբամեյանգի հետ նորից կփորձի խանգարել «Բավարական մեքենային»:

Տրանսֆերային ամառը մյունխենյան ակումբը նախըտրել էր պահել կիսաբաց՝ ընդունելով միայն Հումմելսին ու Ռենատո Սանչեսին, ում ձեռքբերումը, ինչպես ցույց տվեց Եվրո 2016-ը, շատ ճիշտ ու հեռանկարային քայլ էր: Փոխարենը «Բավարիայից» ժամանակավոր ու անվերադարձ հեռացան Բենատիան, Հոյբերգը, Ռոդեն ու Գյոտցեն: Բացի դրանից, ակումբի ղեկը ստանձնել է լեգենդար Կառլո Անչելոտին: Պեպին փոխարինած «Պապա Կառլոն» կփորձի նոր ձեռագիր հաղորդել չեմպիոններին ու նորից առաջնորդել դեպի բաղձալի չեմպիոնություն, սակայն դրա համար ժամանակ է պետք: Նոր ֆուտբոլիստ-նոր մարզիչ հարաբերակցությունը՝ ադապտացվելու տեսանկյունից անհամեմատ խոսում է ֆուտբոլիստի օգտին, այնպես որ, «Բավարիան» դեռ պետք է մեկ միասնություն դառնա Անչելոտիի հետ:

Եթե նայենք թվերին ու վիճակագրությանը, «Բորուսիան» կարող է առհասարակ խաղադաշտ դուրս չգալ, քանի որ վերջին 5 հանդիպումներից միայն 1-ում է հաղթել այն էլ՝ 11 մետրանոց հարվածաշարով: Իսկ եթե հավատանք նաև գոլերի միջին վիճակագրությանը, ոչ բոլոր դեպքերում են թիմերը սիրում շատ գոլեր խփել: Այո, թեպետ հանդիպումը կայանալու է «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում, այնուամենայնիվ, հաղթանակը կտանեն մյունխենցիները:

Օրդինար: Պարտված
Գերմանիայի Սուպեր գավաթ
22:30/14 օգս
«Բորուսիա» Դ. - «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ