«Բորուսիա Դորտմունդ» — «Բավարիա». Նիկիտա Կովալչուկի վիդեոկանխատեսումը
https://youtu.be/XgLlkm0Rivw
«Բորուսիա Դորտմունդ» – «Բավարիա»՝ հանգստյան օրերի ամենահետաքրքիր խաղերից մեկը: Մեկնում եմ Դորտմունդ, որպեսզի դիտեմ այն: Շատ հետաքրքիր կլինի խաղին հետևելը, քանի որ Տուխելի նախկին թիմը նվեր արեց իրեն (բոլորս տեսել ենք այդ թվիթթերյան հաղորդագրությունը)՝ «Բավարիան» պարտվեց՝ առաջին անգամ տանն անցկացրած 15 խաղերում: «Բորուսիան» շատ վստահ տեսք ունի, տարբերությունն այնքան էլ մեծ չէ: Եթե դորտմունդցիները հաղթեն մյունխենցիներին, ապա մեծ հաշվով Գերմանիայում չեմպիոնական մրցավազքը կվերսկսվի:
Հաշվի առնելով, որ «Բավարիային» գործնականում միանգամից բարդ հանդիպում է սպասվում «Յուվենթուսի» դեմ, ստացվում է շատ բարոյական և ֆիզիկական ընտրություն ինչպես խաղացողների, այնպես էլ Գվարդիոլայի համար: Հետաքրքիր կլինի հետևել, թե ինչպես նա դուրս կգա այդ իրավիճակից:
Ելնելով նրանից, թե ինչ եմ սպասում այս խաղից և ինչպիսի թեժ մթնոլորտ է լինելու Դորտմունդում, ինչու՞ «Բորուսիան», որտեղ Մխիթարյանն ու Օբամեյանգը լավ մարզավիճակում են, չի կարող հաղթել «Բավարիային»: Այո, նրանք առաջին խաղում ջախջախվեցին Մյունխենում: Կարծում եմ, որ դա ոչ ոք չի մոռացել: Գիտեմ, որ երբ խաղադրույք եմ կատարում որևէ թիմի վրա, նրանք չգիտեմ ինչու պարտվում են, բայց ես կրկին հավատում եմ «Բորուսիային» ու խաղադրույք կատարում նրա հաղթանակի վրա:
Ձեզ հետ Նիկիտա Կովալչուկն էր՝ հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: