«Բորուսիա Դ․» – «Բավարիա»: Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

20:30, 08 հկտ 2022
Viasat հեռուստաալիքի հանրահայտ մեկնաբան Ալեքսեյ Անդրոնովը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել «Բորուսիա Դորտմունդ» – «Բավարիա» Գերմանիայի Բունդեսլիգայի 9-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Քննարկենք Բունդեսլիգայի գլխավոր հանդիպումը, որտեղ Դորտմունդի «Բորուսիան» ընդունելու է «Բավարիային»: Այնպես է դասավորվել, որ այս պահի դրությամբ թիմերի միջև մրցակցությունը պահպանվում է: Եվ դա այն պատճառով, որ մյունխենցիները թեթևամիտ են գործում ներքին առաջնությունում, սակայն թոփ թիմերի հետ «Բավարիան» կարողանում է կենտրոնանալ:

Երկու թիմերն էլ վառ հանդիպումներ անցկացրին Չեմպիոնների լիգայում ու հաղթանակներ տարան: Բայց, եթե խոսենք կայունությունից, ապա «Բավարիան» այս առումով ավելի ուժեղ է: «Բորուսիան» մեծ էներգիա պետք է ծախսի որակյալ հանդիպում անցկացնելու համար: Դորտմունդը կադրային խնդիրներ ունի ու պաշտպանությունն օպտիմալ վիճակում չի մոտենա այս հանդիպմանը:

Կարծում եմ՝ «Բավարիան» հասկանում է, որ հաղթանակը հետագայում մեծ նշանակություն կունենա չեմպիոնական պայքարում: Նագելսմանի թիմն ամեն ինչ ունի մրցավեճում հաղթանակ տանելու համար:

Ընտրում եմ «Բավարիայի» (-1) ֆորա խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա
20:30/8 հկտ
«Բորուսիա» – «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ