«Բորուսիա» Դորտմունդ — «Աթլետիկո». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 24 հկտ 2018
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Բորուսիա» Դորտմունդ — «Աթլետիկո» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ արդյունավետ խաղում տանտերերը չեն պարտվի:
Այս երկու ակումբներին իհարկե չես համեմատի միմյանց հետ։ Նրանց կապում է միայն ու միայն այն հանգամանքը, որ նրանք ՉԼ-ում հաղթելու հստակ ֆավորիտ չեն, բայց ունեն դրա պոտենցիալը։ «Աթլետիկոն» վերջին տարիներին դա ապացուցել է, հերթը դորտմունդցիներինն է։
Երկու թիմերն էլ ունեն 100 տոկոսանոց արդյունք։ Հերթով նրանք հաղթել են «Մոնակոյին» ու «Բրյուգեին» և հիմա միասին պիտի որոշեն խմբի հաղթողին։ Երկուսն էլ ունեն կադրային մեկական խնդիր։ Սակայն եթե «Աթլետիկոյի» կենտրոնական պաշտպան Խոսե Խիմենեսը վնասվածք ունի և չի էլ ժամանել Դորտմունդ, ապա «իշամեղուների» հարձակվող Պակո Ալկասերի մասնակցության շանս դեռ կա։ Բայց փոխարենը նրանց ձախ պաշտպան Մարսել Շմելցերն է բացակայելու։
Կանխատեսում 1x և գոլերը ՏՇ 1,5-ից
Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ
23:00/24 հկտ
«Բորուսիա» Դորտմունդ - «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ