Բորուսիա Դորտմունդ — Այնտրախտ Ֆրանկֆուրտ. Էդվարդ Գևորգյանի կանխատեսումը

17:30, 15 ապր 2017

Ողջույն Գերմանական ֆուտբոլի սիրահարներին։ Այսօր` Երևանի ժամանակով 17:30-ին, Բունդեսլիգայի հերթական տուրի շրջանակում “Մեղուները” ընդունելու են “Արծիվներին”:
Թոմաս Տուխելի սաները գտվնում են Բունդեսլիգայի 4-րդ հորիզոնականում, բայց ետ են մնում Հոֆեյնհայմից ընդամենը մեկ միավորով: 3-րդ տեղի պայքարը ընթանալու է հենց այս թիմերի միջև և անկախ ամեն ինչից Դորտմունդցիները պարտավոր են երեք միավոր վաստակել միջակ թիմի հետ` տնային խաղում: Շաբաթվա կեսին, Օբամեյանգի գլխավորությամբ, “Դեղինները” սեփական դաշտում պարտվեցին Մոնակոյին և հիմա բարդ դրության մեջ են, չնայած երկու թիմերն էլ բարձր արդյունավետությամբ են աչքի ընկնում և ամեն ինչ հնարավոր է, բայց դրա մասին կխոսենք հաջորդ կանխատեսումներում: Այսօր Տուխելը անց է կացնելու նախապատրաստական խաղ և անպայման խաղալու է հիմնական` հարձակվողական կազմով, այն կազմով, որի հիմքում լինելու է Մոնակո մեկնող հարվածային ուժը:
Ֆրանկֆուրտի Այնտրախտը տապալել է մրցաշրջանի երկրորդ շրջանը: Բունդեսլիգայում վերջին հաղթանակը տարել են փետրվարի սկզբին և չեն կարողանումգտնել իրենց խաղը, բավարարվելով ոչ-ոքիներով նույնիսկ ետնապահների հետ:
Բացակա ֆուտբոլիստները երկու ակումբներում էլ այնքան շատ են, որ նրանցից կարելի էր երկու մեկնարկային կազմ հավաքել: այդ տեսանկյունից Բորուսիան նույնպես ունի առավելություն, քանզի վնասվածներին փոխարինողները ավելի վարպետած են և բարձրակարգ:
Ֆռանկֆուրտից չեմ սպասում լուրջ գրոհներ այդ պատճառով կառաջարկեմ Ասիական ֆոռա տան-տերերի վրա:
Շնորհակալություն, սիրեք ֆուտբոլը և հասեք հաջողության մեր օգնությամբ։

Օրդինար: Հաղթած
17:30/15 ապր
Բորուսիա Դորտմունդ - Այնտրախտ Ֆրանկֆուրտ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ