«Բորուսիա» Դորտմունդ — «Այնտրախտ» Ֆրանկֆուրտ. Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

17:30, 15 ապր 2017
Viasat հեռուստաընկերության հայտնի մեկնաբան, Ռուսաստանի, Գերմանիայի և Անգլիայի առաջնություններում մասնագիտացած Ալեքսեյ Անդրոնովը կանխատեսում է արել «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայանալիք գերմանական Բունդեսլիգայի 29-րդ տուրի «Բորուսիա» Դորտմունդ — «Այնտրախտ» Ֆրանկֆուրտ հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում գոլ կխփի Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: 

Բոլոր առումներով ցավալի շաբաթից հետո՝ կապված ավտոբուսի պայթյունի ու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Մոնակոյից» պարտության հետ, պետք է վերադարձնել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: Փորձությունները լուրջ էին: Բայց թիմը խաղի միջոցով պետք է հավաքվի, այլ ճանապարհ չկա: «Վեստֆալլենը» կլցվի, որպեսզի ոչ միայն տեսնի Մարկո Ռոյսի հնարավոր վերադարձը, այլև այն, թե ինչպես է «Բորուսիան» հաղթահարում դժվարությունները: Պիեր-Էմերիկ Օբամեյանգին չհաջողվեց աչքի ընկնել «Մոնակոյի» հետ խաղում, թեև լավ պահ ուներ: Լիովին համոզված եմ, որ նա պետք է գոլ խփի «Այնտրախտին»: Արդեն նմանատիպ խաղադրույք մենք քննարկել ենք, և այն աշխատել է: Չնայած ոչ մեծ՝ 1,56 գործակցին, կարծում եմ, որ այսպիսի տարբերակով պետք է խաղալ նաև հիմա:

Օրդինար: Հաղթած
Բունդեսլիգա, 29-րդ տուր
17:30/15 ապր
«Բորուսիա» Դորտմունդ - «Այնտրախտ» Ֆրանկֆուրտ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ