«Բորուսիա» – «Հոֆենհայմ». Դմիտրի Սիմոնովի կանխատեսումը

22:30, 27 օգս 2021
Հայտնի մարզական լրագրող, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Դմիտրի Սիմոնովը կանխատեսում է արել Դորտմունդի «Բորուսիայի» և «Հոֆենհայմի» միջև Գերմանիայի առաջնության երրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Նման մրցավեճի համար բավականին բարդ է կանխատեսում կատարելը։ Բացատրեմ, թե ինչու։ Առաջին հերթին նայենք թիմերի միջև դիմակայությունների պատմությանը։ Դժվար է հավատալ, բայց վերջին յոթ խաղերում «Հոֆենհայմը» դորտմունդցիներին պարտվել է ընդամենը մեկ անգամ։ «Բորուսիայի» համար հյուրերը շատ բարդ մրցակից են։ Եթե հաշվի առնենք նաև գլխավոր մարզիչների միջև դիմակայություններն, ապա Սեբաստիան Հյոնեսը երկու անգամ հաղթել է Մարկո Ռոզեին։

Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա «Հոֆենհայմը» մեկական հաղթանակ ու ոչ ոքի ունի և վաստակել է 4 միավոր։

Նախորդ տուրում «Բորուսիան» անակնկալ պարտություն կրեց «Ֆրայբուրգից», չնայած՝ խաղաժամանակի 80 տոկոսը տիրում էր գնդակին։ Մյուս կողմից՝ «Ֆրայբուրգը» բավականին պահեր ստեղծեց դորտմունդցիների դարպասին, այնպես որ, արժանի էր երեք միավորին։ Չմոռանանք նաև, որ դրանից առաջ Մարկո Ռոզեի թիմը Գերմանիայի Սուպերգավաթի խաղում պարտվել էր «Բավարիային»։ Ստացվում է, որ «Բորուսիայի» գործերն այնքան էլ լավ չեն ընթանում և հաղթանակն այժմ հարկավոր է օդ ու ջրի պես։

Մենք երկու շատ արդյունավետ թիմերի դիմակայություն ենք տեսնելու։ Այդ մրցավեճում գոլեր կարելի է սպասել։ Կարծում եմ՝ ծանր պայքար կլինի, բայց «Բորուսիան», այնուամենայնիվ, կհաղթի։ Այս խաղի համար կարելի է ընտրել «Բորուսիան» կհաղթի և երկու թիմերը գոլ կխփեն խաղադրույքը։

Օրդինար: Հաղթած
Բունդեսլիգա
22:30/27 օգս
«Բորուսիա Դ.» – «Հոֆենհայմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ