«Բորուսիա Դ․» – «Բավարիա»․ Կիրիլ Դեմենտևի կանխատեսումը

21:30, 04 դկտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Կիրիլ Դեմենտևը կանխատեսում է արել «Բորուսիա Դ․» – «Բավարիա» Գերմանիայի Բունդեսլիգայի 14-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Բավարիան» և «Բորուսիան» գերմանական կլասիկոյին մոտենում են գրեթե հավասար միավորներով։ Այս հավասարությունն, իհարկե, ինչ-որ չափով խաբկանք է, որովհետև մյունխենցիները խաղային առումով գերազանցում են մրցակցին։

Պետք է ասել, որ «Բորուսիան» բախտի բերմամբ է այդքան միավոր վաստակել։ Այս առումով մեծ է Էրլինգ Հոլանդի գործոնը։ Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ Մարկո Ռոզեն առայժմ հնարավորություն չի ունեցել դաշտ դուրս բերել մարտական կազմը։

Այս մրցավեճում «Բավարիան» բացահայտ ֆավորիտ է։ Յուլիան Նագելսմանի թիմն ավելի բալանսավորված է և նույնիսկ Յոզուա Կիմիխի բացակայության պայմաններում միջին գծում գերազանցում է մրցակցին։

Ամեն դեպքում, չեմ կարծում, որ այս դիմակայությունում ամեն ինչ միանշանակ կլինի, քանի որ վերջապես ապաքինվել է դորտմունդցիների գլխավոր ռմբարկու Հոլանդը։ Նորվեգացին իր մարզական չարության և ֆանտաստիկ մարզավիճակի շնորհիվ կարող է առաջ տանել «Բորուսիային»։

Այս մրցավեճի համար իմ լավագույն ընտրությունը Էրլինգ Հոլանդը գոլ կխփի խաղադրույքն է։

Օրդինար: Հաղթած
Բունդեսլիգա
21:30/4 դկտ
«Բորուսիա Դ․» - «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ