«Բորուսիա Դ․» – «Գլազգո Ռեյնջերս»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:45, 17 փտր 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Բորուսիա Դորտմունդ» – «Գլազգո Ռեյնջերս» Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում դեմ հանդիման դուրս եկող զույգերի շարքում առավել տպավորիչներից է գերմանո-շոտլանդական դիմակայությունը. «Դորտմունդի» մրցակիցը լինելու է «Ռեյնջերսը»։ Այս հանդիպումն, անշուշտ, առանձնանալու է ոչ միայն ֆուտբոլային, այլև երկրպագուական թեժ պայքարով։ Ո՞ր թիմի ֆաներն ավելի մեծ ֆուրոր կանեն։ Առաջին քայլը կկատարի «Սիգնալ Իդունա Պարկը»…։

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բորուսիան» հանդես եկավ իր հնարավորություններից զգալի ցածր՝ խմբում գրավելով ընդամենը 3-րդ տեղը և առաջ թողնելով ավելի թույլ «Սպորտինգին»։ Իհարկե, այդ ձախողմանը մեծապես նպաստեց թիմի հարձակման գծի առաջատար Էրլինգ Հոլանդի բացակայությունը։ Նորվեգացի գոլահարը մասնակցեց միայն 3 խաղի՝ դառնալով 3 գոլի հեղինակ։ Ըստ ամենայնի, Հոլանդը նորից հասանելի չէ, ու Մարկո Ռոզեն ստիպված պիտի թիմի խաղը կառուցի այլ ֆիգուրի, մասնավորապես Մարկո Ռոյսի շուրջ։ Բացի Հոլանդից, «Մեղուներին» չեն օգնի վնասվածք ստացած Տոմա Մենյեն ու որակազրկված Էմրե Ջանը։

«Ռեյնջերսի» համար մրցաշրջանը բավական բարդ է դասավորվում։ Միայն բավական է նշել, որ դեռ 2021 թվականի աշնանը թիմը մնաց առանց մարզչի. Սթիվեն Ջերարդը նոր աշխատանք գտավ Բիրմինգեմում՝ գլխավորելով «Ասթոն Վիլլան»։ Նրա փոխարեն «Ռեյնջերների» ղեկին կանգնեց ոչ վաղ անցյալում անվանի ֆուտբոլիստ Ջիովաննի վան Բրոնքհորստը, որը ժամանակին խաղացել է «Ռեյնջերսում»։ Նրա գլխավորությամբ «Կապույտները» ներքին առաջնությունում կրել են միայն 1 պարտություն, այն էլ՝ «Սելթիկից», ինչի պատճառով հիմա մրցաշարային աղյուսակում միայն 2-րդն են։

Ջիոյի թիմում կա լուրջ կորուստ։ Ոչ մի կերպ վնասվածքից չի ապաքինվում ու անհրաժեշտ մարզավիճակ ձեռք չի բերում Յանիս Հաջին։ Ռումինացի ֆուտբոլիստը չի խաղա նաև «Դորտմունդի» հետ խաղում։ «Բորուսիան» եվրագավաթների տնային խաղերում երբեք չի պարտվել շոտլանդական թիմերին՝ 7 խաղում տանելով 4 հաղթանակ։ Ի դեպ, այդ 7 խաղերից 6-ում «Բորուսիան» սեփական դարպասն անառիկ է պահել։ Ենթադրում եմ, որ այս անգամ «ջրից չոր դուրս գալ» չի հաջողվի, բայց որ խաղում կլինի 2-ից ավելի գոլ, համոզված եմ։

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա
21:45/17 փտր
«Բորուսիա» - «Գլազգո Ռեյնջերս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ