«Բորուսիա Դ․» – «Ֆրայբուրգ»: Ալեքսեյ Գասիլինի կանխատեսումը

18:30, 04 փտր 2023
Ռուսաստանի Մ17 հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն, «Զենիթի», «Ամկարի» և «Տոմի» նախկին ֆուտբոլիստ, «Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան Ալեքսեյ Գասիլինը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել «Բորուսիա Դորտմունդ» – «Ֆրայբուրգ» Գերմանիայի Բունդեսլիգայի 19-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Հետաքրքիր խաղ է լինելու, քանի որ թիմերը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են համապատասխանաբար 4-րդ և 5-րդ տեղերը։ 2 թիմերն էլ ունեն 34-ական միավոր։

Դորտմունդի «Բորուսիան» խաղալու է տանը։ Ձմեռային դադարից հետո կայացած 3 խաղերում թիմը վստահ հաղթանակներ է տարել՝ առավելության հասնելով «Աուգսբուրգի» (4:3), «Մայնցի» (2:1) և «Բայերի» (2:0) նկատմամբ։

«Բորուսիան» առաջատար «Բավարիայից» հետ է 3 միավորով։ Մյունխենյան ակումբը վերջին շրջանում լավ խաղ չի ցուցադրում։ Դորտմունդյան թիմը, ընդհակառակը, հարձակողական ֆուտբոլ է դավանում և շատ է գոլային պահեր ստեղծում։ Պետք է նշել նաև դարպասապահ Գրեգոր Կոբելի որակյալ խաղը։ Նա նախորդ հանդիպմանը 8 սեյվ էր կատարել և անառիկ պահել սեփական դարպասը։ Ընդհանուր առմամբ, Էդին Թերզիչի գլխավորած թիմը լավ մարզավիճակում է և չի պատրաստվում միավորներ կորցնել։ Հիմա կա շանս հասնելու առաջատար «Բավարիային»։

«Ֆրայբուրգը», թեկուզ տեղ է զբաղեցրել լավագույն հնգյակում, ձմեռային դադարից հետո այնքան էլ լավ արդյունքներ չի գրանցել։ Թիմը ջախջախիչ պարտույթյուն է կրել «Վոլֆսբուրգից» 0։6 հաշվով, իսկ հետո ոչ-ոքի ավարտել «Այնտրախտի» հետ հանդիպումը։ Միակ հաղթանակը գրանցվել է «Աուգսբուրգի» հետ խաղում (3:1): «Ֆրայբուրգի» համար բարդ հանդիպում է լինելու։

Ընտրում եմ «Բորուսիայի» ֆորա (-1) խաղադրույքը՝ 2․19 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Բունդեսլիգա
18:30/4 փտր
«Բորուսիա Դ․» – «Ֆրայբուրգ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ