«Բորուսիա Դ․» – «Ունիոն Բեռլին»: Ալեքսեյ Գասիլինի կանխատեսումը
Բունդեսլիգայի հերթական տուրում կհանդիպեն չեմպիոնական տիտղոսին հավակնող թիմեր։ Հանդիպումը կկայանա Դորտմունդում, ինչը լավ առավելություն է «Բորուսիայի» համար։ Դորտմունդցիները հաղթել են նախորդ 12 տնային խաղերից 10-ում։ Էդին Թերզիչի թիմը ձմեռային դադարից հետո ուներ տպավորիչ անպարտելի շարք, որն ընդհատվեց «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում։ Դրանից հետո «Բորուսիայի» մոտ ինչ-որ բան չի ստացվում։ Այս շաբաթվա ընթացքում դորտմունդցիները պարտվեցին «Լայպցիգին» ու դուրս մնացին Գերմանիայի գավաթից։ Չի կարելի ասել, որ դա պատահականություն էր։ Դրանից առաջ էլ եղել էր «Բավարիայից» կրած 2։4 հաշվով պարտությունը, որից հետո թիմը նահանջեց երկրորդ տեղ։
Շատ կարևոր է վերականգնվել այդ պարտություններից հետո, սակայն «Ունիոն Բեռլինն» ամենահարմար մրցակիցը չէ։ Բեռլինցիներն ընդամենը 2 միավոր են զիջում «Բորուսիային»։ Այս թիմին հաղթելը հեշտ չէ, սակայն կարծում եմ, որ Դորտմունդն անհրաժեշտ ջանքեր կգործադրի դա անելու համար։
«Ունիոնն» ինչ-որ տեղ հիշեցնում է «Բորուսիային»։ Այս մրցաշրջանում Բեռլինի թիմին անվանում էին գերմանական ֆուտբոլի ֆենոմեն։ Թիմը դուրս է մնացել Եվրոպա լիգայից ու Գերմանիայի գավաթից, սակայն Բունդեսլիգայում ամեն բան կարգին է։ Երրորդ տեղ ու պայքար չեմպիոնության համար՝ չնայած վերջին 6 խաղում եղել է երկու հաղթանակ, 3 ոչ-ոքի ու խոշոր հաշվով պարտություն «Բավարիայից» (0:3)։
«Ունիոնը» լավ մարզավիճակում է, հիանալի է գրոհում ու պաշտպանվում, սակայն ավելի լավ է խաղում տանը, քան արտագնա հանդիպումներում։
Այս խաղում կտեսնենք իսկական պայքար, բայց, ամեն դեպքում, նախապատվությունը տալիս եմ «Բորուսիային»։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: