«Բորուսիա» – «Այաքս»․ կանխատեսում և խաղադրույք

00:00, 04 նյմ 2021
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» կընդունի Ամստերդամի «Այաքսին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի։

«Այաքսը» հաղթանակի դեպքում կապահովիր իր տեղը փլեյ-օֆֆ փուլում։ Հոլանդական ակումբը կարող է նաև ապահովել առաջին տեղը, եթե խմբի մյուս խաղում «Սպորտինգը» չհաղթի «Բեշիքթաշին»։

Նախորդ խաղում «Այաքսը» ջախջախեց Դորտմունդի «Բորուսիային» 4։0 հաշվով։ «Այաքսի» հարձակվող Սեբաստիան Հալերն արդեն 6 գոլ է խփել Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում։ Իսկ գերմանական ակումբի առաջատարներից Էրլինգ Հոլանդը վնասվածք ունի։ Նորվեգացի հարձակվողը բաց կթողնի այս խաղը։

Բուքմեյքերները գրեթե հավասար են գնահատում թիմերի շանսերը, սակայն հարկ է նշել, որ Չեմպիոնների լիգայի վերջին 10 խաղից 9-ում դորտմունդյան ակումբը չի պարտվել սեփական խաղադաշտում։

«Այաքսը» Նիդերլանդների առաջնության նախորդ տուրում գոլազուրկ ոչ ոքի է խաղացել «Էրակլեսի» հետ, իսկ Դորտմունդի «Բորուսիան» Բունդեսլիգայում հաղթել է «Քյոլնին» 2։0 հաշվով։

Հիշելով նախորդ խաղը՝ չեմ փորձի կանխատեսում կատարել խաղի ելքի վերաբերյալ։ Կարծում եմ, որ գոլառատ հանդիպում է լինելու։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 3-ից շատ խաղադրույքը՝ 1․70 գործակցով։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
00:00/4 նյմ
«Բորուսիա» – «Այաքս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ