«Բորուսիա Դ.» – «Դարմշտադտ»: Հետնապահը շանս չի ունենա
Հետնապահը ոչ մի խնդիր չունի լուծելու: Առաջին շրջանում «Բորուսիան» վստահ հաշվեհարդար տեսավ «Դարմշտադտի» նկատմամբ (3:0): Իսկ առաջիկա խաղը կողմերի համար ընկերական բնույթ է կրելու: Արդեն հայտնի է, որ Դորտմունդը Բունդեսլիգայում կգրավի 5-րդ տեղը: Էդին Թերզիչի թիմն իրավիճակը փոխել այլևս չի կարող: Իհարկե, սա այն արդյունքը չէ, որին «Բորուսիայի» երկրպագուները սպասում էին: Բայց եկեք չմոռանանք, որ ռուրյան ակումբը հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ու նվաճել նաև գլխավոր եվրագավաթի հաջորդ խաղարկության ուղեգիր:
«Ռեալի» հետ որոշիչ հանդիպումը կկայանա հունիսի 1-ին: «Բորուսիայի» գլխավոր մարզիչը կարող է հանգստի հնարավորություն տալ առաջատարներին: Առավել ևս, որ Մատս Հյումելսն ու Յուլիան Բրանդտը չեն միանալու Գերմանիայի հավաքականին:
«Դարմշտադտի» խփած և բաց թողած գոլերի տարբերությունը բացասական է՝ -52, թիմն արդեն կորցրել է հաջորդ մրցաշրջանում Բունդեսլիգայում մնալու իրավունքը: Դժվար թե հետնապահը աղմուկով հեռանա, առավել ևս, որ նախորդ 3 խաղում պարտվել է և անգամ գոլ չի խփել:
Առաջարկում եմ «Բորուսիայի» (-2) ֆորա խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: