«Բորնմութ» — «Մանչեսթեր Յունայթեդ». Թոմաս Ջայլզի կանխատեսումը
Էդդի Հաուն մի քանի երիտասարդ ֆուտբոլիստներ է բերել թիմ և բաց թողել վետերաններին: 20-ամյա Ջորդան Այբը ռեկորդային 15 մլն ֆունտով «Լիվերպուլում» իր նախկին խաղընկեր Բրեդ Սմիթի հետ տեղափոխվեց «Բորնմութ»: Լյուիս Կուկը հիանալի իրեն ցույց տվեց Չեմպիոնշիփում: Այժմ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես կհարմարվի 19-ամյա խաղացողի կյանքը Պրեմիեր լիգայում:
Ամենազարմանալին թվում է Մեթ Ռիչի հեռանալը: Շոտլանդիայի հավաքականի խաղացողը նախորդ մրցաշրջանում լավագույններից մեկն էր, բայց վաճառվեց «Նյուքասլին»:
Ժոզե Մոուրինյոյի գալը «Մանչեսթեր Յունայթեդ» խոսակցությունների ամենամեծ առարկան էր մինչև այն, թե ինչպես ռեկորդային գումարով գնեցին Պոլ Պոգբային: Շատերն էին հարցնում, թե Պոգբան արդյոք արժե այդ գումարներին, և ես նրանցից մեկն էի: Շատ գերագնահատված ֆուտբոլիստ, ով, ի դեպ, որակազրկված է այս խաղին:
Այնուամենայնիվ Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերը ֆանտաստիկա է: Շվեդիայի հավաքականի նախկին ավագին չի կարելի գերագնահատել, և ես կարծում եմ, որ նա ամենից լավը ցույց կտա Պրեմիեր լիգայում:
Կարծում եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կկարողանա հաղթել: Իբրահիմովիչը, ով ստվերում էր Սուպերգավաթի խաղում, կարողացավ գոլ խփել: Սպասում եմ իրադարձությունների նման զարգացման նաև այս անգամ:
Այնուամենայնիվ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանությունը խնդրահարույց էր նախորդ մրցաշրջանում և չեմ կարծում, որ Էրիկ Բային կկարողանա այդ խնդիրը լուծել մինչ որակազրկված է Քրիս Սմոլինգը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: