«Բորնմութ» — «Մանչեսթեր Յունայթեդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Անգլիայի առաջնության մեկնարկային տուրը երկրպագուներին պարգևելու է բազում հետաքրքիր դիմակայություններ: Թեպետ անուններով ու խաղամակարդակներով «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բորնմութն» իրարից բավական հեռու են կանգնած, այնուամենայնիվ առաջին տուրը մնում է առաջին տուր և այստեղ հնարավոր է ամեն ինչ:
Նախորդ մրցաշրջանը «Բորնմութն» ավարտեց միայն 16-րդ հորիզոնականում: Պաշտպանությունում առկա բազում խնդիրների պատճառով ակումբը զբաղեցրեց նախավերջին հորիզոնականը բաց թողած գնդակների քանակով: Հատկանշական է, որ այս թիմերը միմյանց հետ փակել են նախորդ առաջնությունը՝ վերջին տուրում մրցելով միմյանց դեմ: Այդ խաղում հաջողությունն ուղեկցել էր «ՄՅՈՒ»-ին՝ 3:1: Կարծում եմ՝ տրանսֆերային ձեռքբերումների կամ լուրջ մրցաշարային նկրտումների մասին խոսելն ավելորդ է:
Առաջնության անդրանիկ տուրը կարևոր ստուգատես է ցանկացած թիմի համար, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» համար մասնավորապես: Ժոզե Մոուրինյոյի վերադարձը Պրեմիեր Լիգա, Զլատանի ու Մխիթարյանի նորամուտը նոր առաջնությունում ու նոր թիմում, աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստի՝ Պոլ Պոգբայի մուտքը խաղադաշտ: Այս ամենը և ոչ միայն չափազանց պարտավորեցնող են մանկունիանցիների համար: Լարվածությունը լարվածություն, սակայն նման կազմով նման մրցակցին հաղթելը պետք է լինի 2+2-ի նման հեշտ առաջադրանք «յուրահատուկի» սաների համար:
Այստեղ շատ հավանական է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կհաղթի, սակայն եթե հիշենք, որ սա առաջին տուրն է, և որ այստեղ ամեն ինչ հնարավոր է, ապա կարելի է ռիսկի դիմել ու խաղադրույք կատարել առ այն, որ երկու թիմերն էլ կդառնան գոլի հեղինակ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: