«Բորնմութ» — «Էվերթոն». Դենիս Կազանսկու կանխատեսումը
Առաջին հերթին` եկեք հիշենք, որ սա այս մրցաշրջանի խելահեղ հանդիպումներից մեկի կրկնությունն է: «Էվերթոնն» 80-րդ րոպեին 2:0 հաշվով հաղթում էր «Բորնմութին», բայց արդյունքում խաղաց 3:3: «Էվերթոնն» այն ժամանակ հաշվի մեջ առաջ անցավ 95-րդ րոպեին, բայց տանտերերը ոչ-ոքի կորզեցին 98-րդ րոպեին: Այդ խաղը հույս է ներշնչում, որ այսօր եւս շատ գոլեր կլինեն:
«Բորնմութի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն մշտապես կազմը փոփոխում է: Դա արվում է Անգլիայի գավաթի համար: Կարծում եմ` այսօր նույնպես դա կլինի, քանզի նրա համար շատ կարեւոր է առաջնությունում ելույթները: «Բորնմութը» շատ է ցանկանում մնալ ԱՊԼ-ում: Բայց Հաուն չի մոռանա նրա մասին, որ Անգլիայի գավաթում հաջորդ փուլ անցնելը շատ պատվաբեր կլինի: Նույնը կարելի է ասել Ռոբերտո Մարտինեսի եւ «Էվերթոնի» համար: «Կապույտները» Լիգայի գավաթում դուրս մնացին կիսաեզրափակիչ փուլից, եւ հիմա նրանք կցանկանան հաջորդ փուլ անցնել:
Իհարկե, «Էվերթոնի» կազմն ավելի փորձառու է: Պետք է ասել, որ մերսիսայցիների կազմում Անգլիայի 5 գավաթակիրներ կան: «Բորնմութի» կազմում այդպիսի խաղացողներ չկան: «Բալերն» այժմ նաեւ այդքան էլ լավ չեն խաղում: Վերջին 4 տնային խաղերից երեքում թիմը պարտվել է` միաժամանակ չափազանց շատ բաց թողնելով: Կարծում եմ` այս պարագայում մեզ մնում է մեծ քանակությամբ գոլերի սպասել: Հետեւաբար, խաղադրույք կկատարեմ «տոտալ 3,5 գոլից շատ»-ի վրա:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: