«Բորնմութ» – «Չելսի»։ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

17:00, 17 սպտ 2023
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Բորնմութ» – «Չելսի» Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Պոչետինոն դեռ խնդիրներ ունի կազմի ընտրության հարցում։ Թիմի 10 ֆուտբոլիստ վնասվածք ունի։ Նրանցից նվազագույնը 7-8-ը մեկնարկային կազմի խաղացողներ են։ Կարելի է ասել, որ այս մրցաշրջանի միայն առաջին խաղում է թիմը մարտական կազմով եղել։ «Լիվերպուլի» հետ այդ խաղն ավարտվել է ոչ-ոքի (1։1)։

Հաճելի էր այդ խաղում հետևել լոնդոնյան թիմի ֆուտբոլիստների գործողություններին։ Բայց մյուս խաղերում, չնայած դրական արդյունքներին, թիմը վստահ տեսք չուներ։ Նորեկները լիովին չեն հարմարվել։ Գուցե Պոչետինոն դեռ չի հասկանում, թե ինչ կարելի է անել դաշտի կենտրոնում այդքան շատ բարձրակարգ խաղացողների հետ։

«Բորնմութն» այս մրցաշրջանում դեռ հաղթանակ չի տարել․ 2 ոչ-ոքի և 2 պարտություն։ Բայց իրավիճակը լրիվ հակառակն է՝ բացառությամբ «Տոտենհեմի» հետ խաղի։ «Բորնմութն» իր խաղով ուրախացնում է երկրպագուներին։ Իրաոլայի գլխավորությամբ թիմը հետաքրքիր խաղ է ցուցադրում, պարբերաբար գոլային պահեր է ստեղծում։ Սոլանկեն շատ լավ մարզավիճակում է։ Նա արդեն 2 գոլ է խփել։

Երկու կանխատեսում ունեմ։ Առաջինն ընտրել եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․61 գործակցով։ Կարծում եմ, որ 2 թիմերն էլ բավականին շատ գոլային պահեր կունենան։ Առանց գնդակի խաղի ժամանակ 2 թիմերի մոտ էլ խնդիրներ կան։ Երկրորդ տարբերակը «Բորնմութը» չի պարտվի խաղադրույքն է՝ 2․04 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Անգլիայի Պրեմիեր լիգա
17:00/17 սպտ
«Բորնմութ» – «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Անգլիայի Պրեմիեր լիգա
17:00/17 սպտ
«Բորնմութ» – «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ