«Բորնմութ» — «Արսենալ». Եգոր Տիտովի կանխատեսումը

23:45, 03 հնվ 2017
«Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել «Վիտալիտի — Դին Կորտ» մարզադաշտում կայանալիք Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի «Բորնմութ» — «Արսենալ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում «զինագործները» գոլ բաց կթողնեն, բայց այդուհանդերձ հաղթանակ կտանեն: 

Կարծում եմ՝ այս թիմերի միջև կարգերի տարբերությունը բոլորը զգում են, այն շատ մեծ է: «Բորնմութը» երբեմն բնավորություն է ցույց տալիս, կարողանում է օգտագործել տնային տրիբունաների էներգիան: Դեռ չի մոռացվել «Լիվերպուլի» հետ խաղը, որում հաղթանակ տարան՝ խաղի ընթացքում պարտվելով 1:3: Բայց այժմ, երբ ավարտվում է շատ ծանր շրջանը, այդուհանդերձ առաջին պլան պետք է դուրս գա ֆուտբոլիստների կարգը:

Օզիլը, ամենայն հավանականությամբ, խաղալ չի կարողանա: Դա կորուստ է: Բայց կա Ռեմզին, որի խաղամակարդակը մենք բոլորս հիասքանչ գիտենք: Ժիրուն լավ մարզավիճակ է հավաքում: Նա կարոտել էր մեծ ֆուտբոլին: Մրցաշրջանի առաջին կեսում նա ավելի շատ պահեստայինների նստարանից էր հետևում խաղընկերների խաղին:

«Արսենալի» խնդիրները պաշտպանությունում հավերժ են թվում: «Բորնմութը», որը սեփական հարկի տակ հաճախ է գոլ խփում, պետք է աչքի ընկնի նաև հիմա: Բայց դա չպետք է խանգարի «զինագործներին» երեք միավոր վաստակել և վերադառնալ երրորդ հորիզոնական:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 20-րդ տուր
23:45/3 հնվ
«Բորնմութ» - «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ