«Բոլոնիա» – «Շախտյոր»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Շատ հետաքրքիր դիմակայություն է սպասում, չնայած նրան, որ միմյանց դեմ մրցելու են ոչ թոփ թիմեր։ Իտալական «Բոլոնիան» 60 տարի անց վերադարձել է եվրագավաթային գլխավոր մրցաշար։ Տիագո Մոտայի գլխավորությամբ թիմը փայլուն մրցաշրջան անցկացրեց և ՉԼ-ի ուղեգիր նվաճեց։ Մոտային փոխարինել է Վինչենցո Իտալիանոն։ Մարզիչ, որը 2 տարի անընդմեջ «Ֆիորենտինային» դուրս բերեց Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ, բայց չկարողացավ նվաճել տիտղոսը։
«Շախտյորը» եվրագավաթային մրցաշարերում խաղալու ավելի մեծ փորձ ունի։ Դա է լինելու ուկրաինական թիմի առավելությունն այս խաղում։ «Բոլոնիայի» ֆուտբոլիստները ոգևորված են լինելու Չեմպիոների լիգայի տնային խաղ անցկացնելու առթիվ։ Նրանք գուցե ավելի մոտիվացված կլինեն, սակայն այս մրցաշարում փորձը շատ կարևոր է։
Փորձի մասին նշելիս պետք չէ մոռանալ, որ տանտերերի գլխավոր մարզիչ Իտալիանոն նախորդ 2 մրցաշրջաններում «Ֆիորենտինային» դուրս է բերել ԿԼ-ի եզրափակիչ։
Բուքմեյքերները ֆավորիտ են համարում տանտերերին, բայց ինձ թվում է, որ «Շախտյորն» իր փորձի հաշվին կարող է նվազագույնը չպարտվել այս խաղում։ Ընտրում եմ «Շախտյորը» չի պարտվի խաղադրույքը՝ 1․84 գործակցով։
Ենթադրում եմ, որ թիմերը կփոխանակվեն գոլերով։ Ընտրում եմ նաև 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․82 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: