«Բոլոնիա» – «Ռոմա»․ կանխատեսում և խաղադրույք

21:30, 01 դկտ 2021
Իտալիայի Ա Սերիայի 15-րդ տուրում «Բոլոնիան» կհյուրընկալի «Ռոմային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի։

«Բոլոնիան» 14 տուրից հետո 21 միավոր ունի։ Թիմը 5 պարտություն է կրել։ Վերջին 5 խաղում Միխայլովիչի թիմը 3 հաղթանակ է տարել և 2 պարտություն կրել։

«Ռոման» 5-րդ տեղում է։ Ժոզե Մոուրինյոյի թիմը նույնպես 5 պարտություն ունի։ Թիմը 8 հաղթանակ է տարել և 1 ոչ ոքի գրանցել։ Վերջերս «Ռոման» պարտվել էր «Վենեցիային» (2:3) և «Միլանին» (1:2): 

Այս խաղում ֆավորիտ է համարվում «Ռոման», որի հաղթանակի համար սահմանվել է 2․31 գործակիցը։ Ոչ ոքին ստացել է 3․58, իսկ դաշտի տերերի հաղթանակը՝ 3․17 գործակիցը։ Միմյանց միջև կայացած վերջին 5 խաղում 4 անգամ հաղթել է «Ռոման»։

Բուքմեյքերները գոլառատ խաղ են սպասում։ Հանդիպման գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը ստացել է 1․76 գործակիցը։ «Բոլոնիայի» վերջին 5 խաղից 3-ը գոլառատ չեն եղել։

Իսկ «Ռոման» հյուրընկալվելիս գոլառատ հանդիպումներ է անցկացնում՝ 0։2, 3։2, 1։6, 1։0, 3։0, 3։2, 3։2։ Ընտրում եմ գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը։

Լավ տարբերակ է նաև անկյունայինների վերաբերյալ խաղադրույքը։ «Բոլոնիան» վերջին 6 խաղում միջինը 9․1 անկյունային է գրանցվել, իսկ «Ռոման»՝ 10․6։ Իսկ թոփ թիմերի դեմ «Բոլոնիայի» անցկացրած խաղերում անկյունայինները 5-6 հատ են եղել։ Ընտրում եմ անկյունայինների տոտալը 10․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․75 գործակցով։

Օրդինար: Պարտված
Ա Սերիա
21:30/1 դկտ
«Բոլոնյա» – «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Ա Սերիա
21:30/1 դկտ
«Բոլոնյա» – «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ