«Բոլոնիա» – «Միլան»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 21 օգս 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Բոլոնիա» – «Միլան» իտալական Ա Սերիայի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ։

«Բոլոնիան» այս տարի չկարողացավ թիմում պահել Մարկո Արնաուտովիչին։ Ավստրիացի հարձակվողն առաջիկա մրցաշրջանը վարձակալական հիմունքներով կանցկացնի «Ինտերում»։ Անկասկած, «Բոլոնիայի» համար սա մեծ կորուստ է։ Սակայն նույն իրավիճակում է նաև «Միլանը»։ Թիմից հեռացել է Սանդրո Տոնալին։ Իտալացին տեղափոխվել է «Նյուքասլ»։

«Միլանը» նորեկներ ունի․ Ռուբեն Լոֆտուս-Չիկ, Սամուել Չուկվուեզե, Նոա Օկաֆոր, Քրիստիան Պուլիշիչ, Յունուս Մուսա, Տիջիանի Ռեյնդերս։ Թիմում են նաև բոլոր առաջատարները՝ Ռաֆայել Լեաուն, Տեո Էրնանդեսն ու Օլիվյե Ժիրուն։ «Միլանը» կարծես թե պատրաստ է նոր մրցաշրջանին։ Նախամրցաշրջանային փուլում թիմն արդյունավետ և տպավորիչ ֆուտբոլ է ցուցադրել։

«Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան լավ աշխատանք է կատարել նախորդ մրցաշրջանում։ Տնային խաղում «Բոլոնիան» կարող է լուրջ խնդիրներ ստեղծել ցանկացած մրցակցի համար։ Հաշվի առնելով, որ սա մրցաշրջանի առաջին տուրի խաղն է, կարծում եմ, որ 2 թիմերն էլ անկաշկանդ կգործեն։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 2․08 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ա Սերիա
22:45/21 օգս
«Բոլոնիա» – «Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ