«Բոլոնիա» – «Ինտեր». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:15, 27 ապր 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Բոլոնիա» – «Ինտեր» Իտալիայի առաջնության 20-րդ տուրից հետաձգված հանդիպման վերաբերյալ։

Վերջին խաղում կրած պարտությունից հետո «Նապոլին», կարծես, դուրս մնաց չեմպիոնական պայքարից՝ ճանապարհը զիջելով «Միլանին» ու «Ինտերին»։ «Ներաձուրիներն» այս պահին մրցաշարային աղյուսակում միայն երկրորդն են, սակայն կարող են միանձնյա գլխավորել չեմպիոնական մրցավազքը, եթե կարողանան 20-րդ տուրից տեղափոխված խաղում առավելության հասնել «Բոլոնիայի» նկատմամբ։

Մարկո Արնաուտովիչն ու ընկերները լուծել են իրենց հարցերն այս առաջնությունում։ «Բոլոնիան» 33 խաղից հետո ունի 39 միավոր ու խորտակիչ 18-րդ տեղից առաջ է անցել 14 միավորով։ Դա է պատճառը, որ Սինիշա Միխայլովիչի տղաները վերջին շրջանում մի փոքր անփույթ են հանդես գալիս։ Չնայած, հանուն արդարության պետք է նշել, որ «Բոլոնիայի» գրաֆիկը նախանձելի չէր։ «Ատալանտայից» պարտություն կրելուց հետո «Կապտանռնագույնները» ոչ-ոքի են խաղացել «Միլանի» ու «Յուվենտուսի» հետ, ինչը գովելի արդյունք է։

«Ինտերը» նախորդ խաղում փայլուն հաղթանակ տարավ «Ռոմայի» նկատմամբ։ Տնային խաղում ամեն ինչ վճռեց դաշտի կենտրոնում հանդես եկող մի ֆուտբոլիտ. Մարցելո Բրոզովիչի անզուգական խաղի շնորհիվ «Ինտերը» հմտորեն պաշտպանվեց ու 3 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ Միայն խորվաթ ֆուտբոլիստի հեռանալուց հետո «Ռոման» խփեց իր գոլը։

Սիմոնե Ինձագիի թիմը հաղթական ուղու վրա է։ Այդ տեսանկյունից «Բոլոնիան», իհարկե, լուրջ մրցակից չի կարող համարվել, այն էլ՝ առանց մոտիվացիայի։ Հարց է միայն՝ քանի գնդակ կխփի «Ինտերը»։ Իմ կարծիքով, առնվազն 2 գնդակ «Ներաձուրիները» կխփեն, սեփական դարպասն էլ անառիկ կպահեն։

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Պարտված
Ա սերիա
22:15/27 ապր
«Բոլոնիա» – «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ