«Բոլոնիա» – «Ինտեր»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Ինտերը» 15 միավորի առավելություն ունի 2-րդ տեղում գտնվող «Յուվենտուսի» նկատմամբ։ Թիմը 13 անընդմեջ հաղթանակ է տարել և վերջին անգամ պարտվել է սեպտեմբերի 27-ին («Սասուոլոյին»՝ 1։2)։
«Բոլոնիան» 6 անընդմեջ հաղթանակ է տարել և 51 միավորով 4-րդ տեղում է։ Թիմը 4 միավորով գերազանցում է 5-րդ տեղում գտնվող «Ռոմային», իսկ 3-րդ տեղում ընթացող «Միլանից» հետ է 5 միավորով։ Տիագո Մոտան փայլուն աշխատանք է կատարում «Բոլոնիայում»։ Ինձ թվում է, որ «Ինտերի» համար այս թիմը կարող է խնդիրներ ստեղծել։
Հաջորդ շաբաթ «Ինտերը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում հյուրընկալվելու է «Աթլետիկոյին»։ Ա սերիայում 15 միավորի առավելությունը թույլ է տալիս Ինձագիին ռոտացիա կիրառել և մեծ նշանակություն չտալ «Բոլոնիայի» հետ խաղին։ Առաջատարները հանգստի կարիք ունեն։ Հենրիխ Մխիթարյանը նախորդ տուրի «Ջենոայի» հետ խաղում խաղադաշտում անցկացրեց 90 րոպե։ Այո, «Բոլոնիայի» հետ խաղում դաշտի կենտրոնը թուլացնելը, մեղմ ասած, լավ գաղափար չէ, սակայն Չալհանօղլուն ապաքինվել է վնասվածքից, իսկ Ասլանին սկսել է կայուն խաղ ցուցադրել։ Կարծում եմ, որ Ինձագին այս անգամ հանգստի հնարավորություն կտա Մխիթարյանին։
Ինձ թվում է, որ «Բոլոնիան» տնային խաղում կփորձի օգտվել այս իրավիճակից։ «Ինտերն» էլ դժվար թե խաղադաշտից հեռանա առանց գոլ խփելու։ Իմ կանխատեսումն է 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․83 գործակցով։
Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: