«Բոլոնիա» – «Ատալանտա»։ Կանխատեսում և խաղադրույք

23:45, 09 հնվ 2023
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Բոլոնիա» – «Ատալանտա» Իտալիայի Ա Սերիայի 16-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Բոլոնիան» դադարից առաջ լավ արդյունքներ է գրանցել։ Տիագո Մոտայի գլխավորությամբ թիմն աստիճանաբար դուրս է գալիս ճգնաժամից։ «Բոլոնիան» հաղթել է վերջին 6 խաղերից 5-ում։ 2023 թվականի առաջին խաղում թիմը նվազագույն հաշվով պարտվել է «Ռոմային» և հիմա զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղը։

«Ատալանտայի» արդյունքները չեն գոհացնում։ Վերջին 4 խաղերում թիմը 3 պարտություն է կրել ու 1 ոչ-ոքի գրանցել։ Սա վերոնշյալ ժամանակահատվածում վատագույն արդյունքն է թոփ թիմերի մեջ։ «Ատալանտան» 7-րդ տեղում է։

«Բոլոնիայի» հաղթանակի համար սահմանվել է 3․56 գործակիցը։ Ոչ-ոքին ստացել է 3․60, իսկ հյուրերի հաղթանակը՝ 2․13 գործակիցը։

Թիմերի միջև կայացած վերջին 5 խաղերից 3-ում հաղթել է «Ատալանտան», 2 խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի։ Վերջին խաղը կայացել է 2022 թվականի մարտին․ «Ատալանտան» հաղթել է նվազագույն հաշվով։

Խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքի համար սահմանվել է 1․98, իսկ 2․5-ից քիչ տոտալի համար՝ 1․92 գործակիցը։

Զերծ կմնամ հյուրերի հաղթանակի վերաբերյալ խաղադրույքից։ «Բոլոնիան» վատ չի խաղում տանը, չնայած «Ատալանտան» արտագնա խաղերում լավ արդյունքներ է գրանցել։ Ամեն դեպքում, Գասպերինիի թիմում ամեն ինչ այդքան էլ հարթ չէ։ «Ատալանտան» վերջին շրջանում և՛ խփում է, և՛ բաց թողնում։

Ընտրում եմ «Ատալանտան» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը՝ 1․72 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա
23:45/9 հնվ
«Բոլոնիա» – «Ատալանտա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ