Բոլիվիա — Արգենտինա. Էդվարդ Գևորգյանի կանխատեսումը
Ողջույն լատինական ֆուտբոլի սիրահարներին: Այսօր, կեսգիշերին՝ Երևանի ժամանակով 24:00-ին, կայանալու է Աշխարհի Գավաթի ընտրական փոոլի Հարավամերիկյան խաղերից առաջինը՝ Բոլիվիայի «Կանաչները» կհյուրընկալեն Արգենտինայի «Սպիտակա-երկնագույններին»։
Արգենտինան ունի 22 միավոր և 3-րդ հորիզոնականում է, իսկ Բոլիվիան 9-րդն է՝ ընդամենը 7 միավորով։ Բոլիվիան տանը հանդես է գալիս բավականի արդյունավետ, նամանավանդ Արգենտինայի դեմ։ Այսօր «Կանաչները» կփորձեն խաղալ պաշտպանությունից և փակել Մեսսին և ընկերներին: Ի դեպ այսօր Մեսսին չի խաղա` նա որակազրկվել է 4 խաղով` մրցավարի օգնականին վիրավորելու համար։ Կոլումբիայի դեմ խաղը ապացուցեց, որ Բոլիվիան կարող է արդյունավետ պաշտպանվել «Գերաստղերի» դեմ։
Արգենտինան խաղում է անհետաքրքիր ֆուտբոլ և հազիվ հաղթում է մրցակիցներին մեկ գնդակի առավելությամբ։ Այսօր Արգենտինացիները պիտի ավելի շատ չարչարվեն գոլ խփելու համար։
Իրար մեջ կայացած խաղերում, Բոլիվիան՝ սեփական դաշտում հավասար արդյունքներ է ցուցադրում։ Կարծում եմ այսօր Բոլիվիան կխաղա ավելի հավաքված և կվաստակի առնվազն մեկ միավոր։
Շնորհակալություն, սիրեք ֆուտբոլը և հասեք հաջողության մեր օգնությամբ։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: