«ԲՄԱ-Խաբարովսկ» — «Զենիթ». Արթուր Պետրոսյանի վիդեոկանխատեսումը

12:00, 16 հլս 2017
Ֆուտբոլային լրագրող, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը վիեդոկանխատեսում է արել Ռուսաստանի առաջնության առաջին տուրի «ԲՄԱ-Խաբարովսկ» — «Զենիթ» հանդիպման վերաբերյալ: Հայազգի փորձագետը կանխատեսում է, որ տանտերերը կռիվ կտան «Զենիթին»:

https://www.youtube.com/watch?v=GA_qjP_et94

Անկասկած, «Զենիթի» տրանսֆերներն ամենաուժեղներն են այս մինչմրցաշրջանի ընթացքում: Այն խաղացողները, որոնց հետ «Զենիթն» արդեն պայմանագիր է կնքել, միանշանակ, բարձրակարգ են: «Ռոստովի» չորս ֆուտբոլիստները (Պոլոզ, Տերենտյև, Նոբոա, Երոխկին), «Ռոմայից» տեղափոխված Պարեդեսը, արգենտինացի հարձակվող Դրիուսին: Կարծում եմ, որ «Զենիթը» դեռ ոչ բոլոր այն ֆուտբոլիստների տրանսֆերներն է գնել, որոնց կամեցել է իր թիմում տեսնել Ռոբերտո Մանչինին:

Այլ հարց է, որ անգամ այնպիսի հայտնի մասնագետին, ինչպիսին իտալացին է, ժամանակ է պետք, որպեսզի այդ խաղացողները միմյանց հասկանան: Հավաքների ընթացքում «Զենիթի» մասնակցությամբ խաղերից կարելի է ենթադրել, որ Մանչինին մինչ այժմ չի կողմնորոշվել, թե ինչ կազմով պետք է գործի: Օրինակ, պաշտպանությունում տարբեր ֆուտբոլիստներ են խաղացել վերջին շրջանում՝ Խավի Գարսիայից սկսած, Մաուրիսիոյով վերջացրած: Նովոսելցևը երկու անգամ խաղացել է Գարսիայի հետ, և դա կենտրոնական պաշտպանների ամենաերկար խաղակցված զույգն է: Ընդ որում՝ ռուս պաշտպանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից: Ակնհայտ է, որ պետերբուրգյան ակումբը մրցաշրջանի մեկնարկում խնդիրներ կունենա պաշտպանությունում: Որպես փաստ, խաղերից յուրաքանչյուրում «Զենիթը» գոլ է բաց թողել:

Միակ բանը, որում կարելի է վստահ լինել, դա դասավորվածությունն է: Մանչինին ռուսական թիմի գլխավորությամբ իր բոլոր խաղերում 4-4-2 մարտավարությամբ է խաղացել, իսկ առջևում որպես հիմնական հարձակվողական զույգ գործել են Ձյուբան և Կոկորինը: Երևի, Դրիուսին ժամանակի ընթացքում նրանցից մեկին դուրս կթողնի մեկնարկային կազմից: Պոլոզը ևս հաճախ կխաղա, քանի որ «Զենիթում» Ձյուբայի և Կոկորինի ապագան դեռևս անհայտ է «Զենիթում» Ձյուբայի և Կոկորինի ապագան:

Պետք չէ կասկածել, որ «Զենիթը» տասժամյա թռիչքից հետո խնդիրներ ունի: Այդ թիմի հաղթանակի համար 1,40 գործակից է առաջարկվում, ինչը, իհարկե, շատ ցածր է: Ինձ թվում է, որ առաջին խաղակեսում «ԲՄԱ-Խաբարովսկը» կդիմակայի «Զենիթի» գրոհներին, որի խաղացողները դեռ կսովորեն խաղալ միմյանց հետ: Առաջին խաղադրույքս 1,85 գործակցով ««ԲՄԱ-Խաբարովսկը» չի պարտվի առաջին խաղակեսում»-ն է: Երկրորդ խաղադրույքս ««ԲՄԱ-Խաբարովսկի» (+1,5) ֆորայով հաղթանակ»-ն է, այսինքն հանդիպման արդյունքներով տանտերերը եթե անգամ պարտվեն, ապա ոչ մեկ գնդակից ավել տարբերությամբ:

Օրդինար: Հաղթած
ՌՖՊԼ, առաջին տուր
12:00/16 հլս
«ԲՄԱ-Խաբարովսկ» - «Զենիթ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
ՌՖՊԼ, առաջին տուր
12:00/16 հլս
«ԲՄԱ-Խաբարովսկ» - «Զենիթ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ