«Բլեքբերն» – «Նոթինգեմ Ֆորեսթ»: Տանտերերը 1/4 եզրափակիչ դուրս գալու շանսեր ունեն
«Բլեքբերնը» Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ տեղը և, ընդհանուր առմամբ, լավ ֆուտբոլ է ցուցադրում։ Դադարից հետո կայացած առաջին խաղում թիմը 1։4 հաշվով պարտվել է «Պրեստոնին», բայց հետո 2։0 հաշվով հաղթել «Նորվիչ Սիթիին»։
Անգլիական լիգայի գավաթի խաղարկության նախորդ փուլում թիմն արտագնա խաղում հաղթահարել է «Վեսթ Հեմի» արգելքը։ Վերջին 10 խաղում «Բելքբերնը» 7 հաղթանակ է տարել։ Թիմերի միջև նախորդ մրցաշրջանում 2 հանդիպում է կայացել։ «Բլեքբերնը» պարտվել է տանը, սակայն հյուրընկալվելիս հաղթանակ է տարել։
«Նոթինգեմ Ֆորեսթն» աստիճանաբար դուրս է գալիս ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի վտանգավոր գոտուց։ Թիմն արդեն 1 միավորով է զիջում 17-րդ տեղում ընթացող մրցակցին։ Հյուրընկալվելիս «Նոթինգեմ Ֆորեսթն» ընդամենը 1 հաղթանակ ունի՝ Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում «Գրիմսիի» նկատմամբ։
«Նոթինգեմ Ֆորեսթը» չի պարտվել վերջին 6 խաղերից 5-ում, իսկ Լիգայի գավաթի խաղարկության 3-րդ փուլում 2։0 հաշվով հաղթել է «Տոտենհեմին»։
«Բլեքբերնի» վերջին 10 խաղերից 5-ը գոլառատ են եղել, իսկ 4-ում թիմերը փոխանակվել են գոլերը։ Թիմն ընդամենը 3 անգամ է 1-ից ավելի գոլ բաց թողել այդ ընթացքում։
«Նոթինգեմ Ֆորեսթի» խաղերն էլ, ընդհանուր առմամբ, գոլառատ չեն լինում։ Ընտրում եմ «Նոթինգեմ Ֆորեսթի» գոլերի տոտալը 1․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․65 գործակցով։ Անգլիական լիգայի գավաթը բոլորովին այլ մրցաշար է, որտեղ մինչև քառորդ եզրափակիչ փուլը կարող է հաղթել ցանկացած թիմ՝ անկախ մակարդակից։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: