«Բլեքբեռն» — «Մանչեսթեր Յունայթեդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:15, 19 փտր 2017
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի «Բլեքբեռն» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում «Յունայթեդի» (-2) ֆորայով հաղթանակի վրա:

«Մանչեսթեր Յունայթեդի»` այս մրցաշրջանի գրեթե բոլոր հանդիպումների ընթացքին հայ երկրպագուն հետևել է: Իսկ ահա «Բլեքբեռնից» մնացել են լոկ հիշողություններ: Այս պահին լոնդոնյան ակումբը Անգլիայի առաջին դիվիզիայի առաջնությունում զբաղեցնում է վերջին հորիզոնականները և միայն նոստալգիայով է հիշում այն տարիները, երբ մանկունյանցիների կարգի «մեծ» ակումբները հյուրընկալվում էին Իվուդ Պարկ: Ի դեպ, վերջին անգամ այս թիմերը Լոնդոնում մրցել են 2012 թվականին: Էշլի Յանգի ու Անտոնիո Վալենսիայի խփած գնդակները հաղթանակ են պարգևել «Ման Յունայթեդին»: Ինչպե՞ս կզարգանան իրադարձություններն այսօր:

Այլևս անցել են այն օրերը, երբ «Բլեքբեռնը» պայքարում էր անգամ եվրոպական ակումբային որևէ մրցաշարյի ուղեգրի համար: Հիմա անգամ էլիտար դիվիզիոն վերադառնալն է դառնում խնդիր: Մնում է կենտրոնացնել ուժերն ու հաջող հանդես գալ գավաթի խաղարկությունում: Այդ առումով «Բլեքբեռն» իսկապես հիացնում է: 3-րդ տարին անընդմեջ Օուեն Կոյլի ֆուտբոլիստները հասնում են այս մրցաշարի 5-րդ փուլ: Դժվար է ասել կշարունակեն պայքարը թե ոչ, բայց արժանին անխոս պետք է մատուցել լոնդոնցիներին: Հաշվետու խաղում թիմին չեն օգնի որակազրկված Էլիոտ Բենետն ու Խոուպ Ակպանը: Դրանից զատ չի խաղա նաև Կորի Էվանս – Թոմի Հոբան զույգը: Բայց այս կորուստները հնարավոր կլիներ փոխարինել, իսկ ահա Սեմ Գալահերի` թիմի լավոգւն ռմբարկուի կորուստը լրացնելն` անհնար է:

«Կարմիր սատանաներն» այս տարի հիացնում են բոլորին: Ակումբը հրաշալի է հանդես գալիս գավաթային խաղերում: Արդեն հասցրել է դուրս գալ լիգայի գավաթի եզրափակիչ, կփորձի դուրս գալ գավաթի խաղարկության լավագույն ութնյակ, Եվրոպա լիգայում էլ գրեթե ապահովել է տեղը 1/8 եզրափակչում: Ասուլիսներից մեկի ժամանակ Մոուրինյոն նշել է, որ չի պատրաստվում մատների արանքով նայել գավաթի խաղարկությանն ու այսօր իր թիմը կխաղա գրեթե մարտական կազմով: Բրիտանական լրատվամիջոցների կարծիքով այս խաղը կարող են բաց թողնել Ռունին, Կերիկն ու Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը վնասվածք չունի, սակայն մի քանի օր առաջ պարզապես վատառողջ էր: Գուցե այսօր էլ նա հանգստանալու հնարավորություն ստանա: Զլատանը նույնպես կբացակայի հիմնական կազմից` տեղը զիջելով Մարկուս Ռեշֆորդին:

Օրդինար: Պարտված
Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
20:15/19 փտր
«Բլեքբեռն» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ