ԲԿՄԱ – «Վան»: Կանխատեսում և խաղադրույք
«Վանը» գլխավորում է Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ 5 խաղից հետո Չարենցավանը ներկայացնող թիմը հավաքել է 10 միավոր և առաջին տեղում է։ ԲԿՄԱ-ն 4 միավորով 7-րդն է։
Նման պատկեր է ստացել, քանի որ եվրագավաթային մրցաշարերի որակավորման փուլերի ընթացքում հայկական մի քանի թիմերի հանդիպումները հետաձգվել են ներքին առաջնությունում։
Այս խաղում ֆավորիտը «Վանն» է։ Թիմը չնայած խառնշփոթ իրավիճակին, գլխավորում է մրցաշարային աղյուսակը և փորձելու է հնարավորինս երկար մնալ առաջատարների ցանկում։ Վահե Գևորգյանի գլխավորած թիմը «Վեստ Արմենիայի» և «Գանձասարի» հետ խաղերում 6-ական գոլ է խփել։
ԲԿՄԱ-ում իրավիճակը նախորդ տարիների համեմատ չի փոխվել, չնայած բանակայինները «Վանին» հաղթելու փորձ ունեն։ Ավելին, վերջին 5 խաղերում 3 անգամ հաղթել է ԲԿՄԱ-ն, 2 խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի։
Կարծում եմ, որ «Վանի» համար իդեալական պահ է ԲԿՄԱ-ի հետ անհաջող հանդիպումների շարքն ընդհատելու համար։ Ընտրում եմ «Վանի» հաղթանակը խաղադրույքը՝ 1․81 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: