ԲԿՄԱ – «Շիրակ»։ Մրցաշրջանի առաջին խաղը գոլառատ չի լինի
Այս խաղով կմեկնարկի Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը։ Նախորդ մրցաշրջանի հետնապահները կխաղան միմյանց դեմ։ Չեմ կարծում, որ այս թիմերի խաղը հատկապես մրցաշրջանի սկզբում դիտարժան կլինի։ Հաշվի առնելով նախորդ տարվա դժվարությունները, կարծում եմ, որ 2 թիմերն էլ կփորձեն առաջին հերթին շեշտը դնել պաշտպանությունում հուսալի խաղ ցուցադրելու վրա։
ԲԿՄԱ-ն երիտասարդ ֆուտբոլիստներով համալրված թիմ է, որի համար դժվար է խաղալ լեգեոնականներ և փորձառու ֆուտբոլիստներ ունեցող մրցակիցների հետ։
«Շիրակն» այն թիմերից է, որը կարող է մրցաշարային աղյուսակում հարևանի հետ անհաջող հանդիպում անցկացնել, սակայն հաջորդ տուրում միավորներ խլել առաջատարից։
Մրցաշրջանի առաջին խաղը ցույց կտա, թե ինչ կարելի է սպասել թիմերից այս տարի։ Ինձ թվում է, որ գոլառատ հանդիպում չենք տեսնի։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․65 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: