ԲԿՄԱ — «Ռեալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 02 հկտ 2018
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի ԲԿՄԱ — «Ռեալ» հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում «Ռեալի» (-1,5) ֆորայով հաղթանակի վրա: 

Բեյլ, Իսկո, Մարսելո, Սերխիո…ես հենց անպես չեմ թվարկում «Ռեալի» ֆուտբոլիստների անունները: «Արքայական» ակումբի այս խաղացողները պարզապես չեն մասնակցելու ԲԿՄԱ-ի դեմ Չեմպիոնների լիգայի առաջիկա հանդիպմանը:

Լոպետեգին կազմի հետ կապված զգալի խնդիրներ ունի: Միայն ավագի բացակայությունը բավական է: Նրան հանգիստ կարող էր փոխարինել Նաչոն, սակայն իսպանացի ռեզերվիստը պետք է ձախից փոխարինի Մարսելոյին: Կենտրոնում Ռամոսի փոխարեն կխաղա, ըստ երևույթին, Վալյեխոն: Եթե Իսկոն վնասվածք ստացած չլիներ, գուցե նաև դիտարկվեր Կազեմիրոյի տարբերակը, սակայն բրազիլացին կենտրոնում է պետք: Բեյլի տեղն էլ կխաղա Լուկաս Վասկեսը:

Ռուսական ակումբի կազմում լուրջ կորուստներ չկան: Չնայած եթե լինեին էլ, դրանք էական նշանականություն չէին ունենա: Որովհետև «Ռեալը» հիմնականում խաղալու է առաջին համարով, իսկ «բանակայինները» տանը հակագրոհելու են:

Կանխատեսում

Ենթադրում եմ, որ վերջին շրջանում «սերուցքայինների» անհաջողությունների շարքը կավարտվի Չեմպիոնների լիգայում, որտեղ նրանք ավանդաբար կերպարանափոխվում են: Կարծում եմ՝ մադրիդյան թիմն առնվազն 2 գնդակ կխփի մրցակցի դարասը:

«Ռեալի» (-1) ֆորայով հաղթանակ՝ 2,53 գործակցով:

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա
23:00/2 հկտ
ԲԿՄԱ - «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ