ԲԿՄԱ — «Մոնակո». Նիկիտա Կովալչուկի վիդեոկանխատեսումը

22:45, 18 հկտ 2016
Հայտնի «Картавый футбол» առցանց հաղորդման հեղինակ, 360 հեռուստաընկերության հաղորդավար, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի փորձագետ Նիկիտա Կովալչուկը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի ԲԿՄԱ — «Մոնակո» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ մոնակոցիները կկարողանան հաղթանակ տանել: 

https://youtu.be/_koEGLrdyag

Ողջույն բոլորին: Ձեր հետ Նիկն է, և սա «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար հերթական կանխատեսումն է: Այժմ Անգլիայում եմ, բայց չենք մոռանում Չեմպիոնների լիգայի մասին և իմ առաջին կանխատեսումը ԲԿՄԱ — «Մոնակո» հանդիպման վերաբերյալ է:

Չնայած նրան, որ բանակային թիմը, կորցնելով Երեմենկոյին, գործնականում դաշտի կենտրոնում դեռևս գլուխ է հանում, չնայած նրան, որ Վասիլի Բերեզուցկին երկու խաղ անընդմեջ գոլ է խփում, ճիշտ է, այդ երկու գնդակներից մեկն ինքնագոլ էր, չնայած նրան, որ Իգոր Ակինֆեեվը պետք է վերադառնա մեկնարկային կազմ, ինձ թվում է, որ ԲԿՄԱ-ի մոտ, ցավոք, «Մոնակոյին» հաղթելու քիչ շանսեր կան: Առաջին հերթին՝ այն պատճառով, որ ԲԿՄԱ-ն բավականաչափ մեծ հարձակվողական պոտենցիալ չունի: Իսկ առանց հարձակման Չեմպիոնների լիգայում հաղթանակ տանել ուղղակի անհնար է: Այդ պատճառով այստեղ, ցավոք, խաղադրույք եմ կատարում «Մոնակոյի» հաղթանակի վրա:

Համաձայն եք ինձ հետ, թե ոչ, գրեք մեկնաբանություններում: Ձեր հետ Նիկիտա Կովալչուկն էր՝ հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար:

[Կանխատեսումը ordinär 1]

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ