ԲԿՄԱ — «Մանչեսթեր Յունայթեդ»․ Կոնստանտին Գենիչի վիդեոկանխատեսումը

22:45, 27 սպտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների մեկնաբան, ինչպես նաև «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը վիդեոկանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի ԲԿՄԱ  — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ։ Մեր փորձագետը կարծում է, որ հանդիպումը այդքան էլ գոլառատ չի լինի, և հաղթանակ կտանեն հյուրերը։

https://www.youtube.com/watch?v=nTCktsudZjA

Չեմպիոնների լիգա է այսօր։ ԲԿՄԱ-ն «ՎԷԲ Արենայում» կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»։ Երկու թիմերն էլ առաջին տուրում հաղթել են։ ԲԿՄԱ-ն շատերի համար անսպասելի կերպով հաղթեց «Բենֆիկային», իսկ ահա «Մանչեսթերը» «Օլդ Թրաֆորդում» հանգիստ հաղթանակ տարավ «Բազելի» նկատմամբ։

Բնականաբար կարևորագույն խաղ է առաջին հերթին «Յունայթեդի» համար, որովհետև ԲԿՄԱ-ն իր հարցերը այս խմբում կփորձի լուծել շվեյցարական ակումբի հետ կայանալիք երկու հանդիպումներում։ Այո՛, «Բենֆիկայի» նկատմամբ տարած հաղթանակը Լիսաբոնում շատ լավ է, սակայն դեռ կլինի պատասխան հանդիպում տանը։ «Մանչեսթերը» բոլորովին այլ մակարդակ է։ Այս խմբում թիմը պայքարից դուրս է և բնական է, որ երկրորդ տեղի համար պայքար կմղեն ԲԿՄԱ-ն, «Բենֆիկան» և «Բազելը»։

«Մանչեսթերը» շատ լավ է սկսել այս մրցաշրջանը Մոուրինյոի հետ միասին, թիմը շատ է գոլ խփում։ Վերջին տուրում, չնայած շատ չխփեցին, բայց նորից աչքի ընկավ Ռոմելու Լուկակուն, որը մտնում է Անգլիական Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակի մեջ։ Ի՞նչպես կանգնեցնել նրան․ իսկապես դա մեծ խնդիր է «բանակայինների» համար։ Հաշվի առնելով, որ ԲԿՄԱ-ի պաշտպանությունում տարեց ֆուտբոլիստներ են և Լուկակուն էլ այդ պաշտպանության հետ ծանոթ է դեռևս 2010 թվականից, և գիտի ՝ ինչպես գոլ խփել Իգոր Ակինֆեևին և թե ինչպես փակել ուսով Վիկտոր Վասինին։ Պահել նրան, ես կարծում եմ, շատ դժվար կլինի ԲԿՄԱ-ի պաշտպանների համար։

«Բանակայինները», չնայած այն փաստին, որ խաղալու են տանը, չեմ կարծում, որ գլուխները կորցրած մեկնարկային րոպեներից կգնան առաջ ու կբացվեն։ ԲԿՄԱ-ն կփորձի գտնել իր շանսը հակագրոհների մեջ։ Գոլովինը, Վիտինյոն, Ձագոեվը եթե կարողանան վազել ու ինչ-որ բաներ անել Դե Խեայի դարպասի մոտ, ապա պահեր կլինեն։ Իսկ եթե ոչ, ապա հուսալի խաղալ պաշտպանությունում, ինչպես դա արեցին «բանակայինները» «Բենֆիկայի» դեմ խաղում, անել հիմա կարծում եմ չափազանց բարդ կլինի։

Կարծում եմ ՝ «Մանչեսթերը» կվերցնի իրենը այս խաղում, կտանի երեք միավոր Մոսկվայից։ Մոուրինյոի համար սա շատ կարևոր հանդիպում է, քանի որ այս խաղից հետո սպասվում է երկու հանդիպում «Բենֆիկայի» հետ, և որքան շուտ «Յունայթեդը» լուծի խմբից դուրս գալու հարցերը, այնքան շատ ժամանակ կունենա Պրեմիեր լիգայի վրա կենտրոնանալու, որտեղ ևս կարմիր սատանաները լուրջ ցանկություններ ու նպատակներ ունեն։

Դրա համար, կարծում եմ, որ ԲԿՄԱ-ն չի դիմանա և հավանաբար «Մանչեսթերը» կհաղթի, սակայն դժվար թե այս խաղում շատ խփված գոլեր լինեն։ Կարծում եմ ՝ արժի նայել «տոտալ քիչ» տարբերակը, բայց քանի որ ես իմ հերթին ևս կարծում եմ, որ «Յունայթեդը» կհաղթի, կառաջարկեմ ձեզ տարբերակ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակ և «տոտալ քիչ» (3․5)-ից։ Նման խաղադրույքը 2 գործակցից ավել է գնահատվում։ Համաձայնեք, «Մանչեսթերը» ներկա պահին անհամեմատ ուժեղ է մրցակցից։ Ինչքան էլ որ ինձ ասեն, որ ԲԿՄԱ-ն արդեն խաղացել է «Յունայթեդի» հետ, ինչքան էլ որ հիշեցնեն, որ անցած մրցաշրջանում «Ռոստովը» չպարտվեց սեփական հարկի տակ, չնայած այնտեղ ուղղակի խայտառակ վիճակում էր մարզադաշտը, որի մասին խոսել էր նաև Մոուրինյոն։ Այնտեղ կար Կալաչեվը և կար Բուխարովի հիասքանչ գոլը։ Բերդիեվի կառուցած «Ռոստովն» էր դա, և կոտրել նրան իսկապես դժվար էր, ավելին, դա Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում էր։

Այստեղ ՝ Չեմպիոնների լիգայում, կարծում եմ, որ «Յունայթեդին» ավելի հեշտությամբ կտրվի ամեն ինչ։ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակ և տոտալ քիչ (3․5)-ից երկուսից բարձր գործակցով։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա․ Խմբային փուլ․ 2-րդ տուր
22:45/27 սպտ
ԲԿՄԱ - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ