ԲԿՄԱ — ԱԵԿ. Վալերի Կարպինի կանխատեսումը

21:00, 02 օգս 2017
Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ, «Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային հեռարձակումների գլխավոր խմբագիր, «Բուքմեյքերների Ռեյտինգի» բացառիկ փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի ԲԿՄԱ — ԱԵԿ հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում ռուսական ակումբի հաղթանակի վրա:

Առաջին խաղը ցույց տվեց, որ ԲԿՄԱ-ն կարգով գերազանցում է մրցակցին: Նույնիսկ իր դաշտում ԱԵԿ-ն ավելի թույլ էր և չկարողացավ անգամ գոլ խփել: Կարծում եմ՝ այս զույգում հաղթողի հարցն արդեն լուծված է:

Պատասխան խաղում «բանակայինները» չեն խաղա հաշիվը պահելու վրա: Այո, նույնիսկ ոչ-ոքին ռուսական ակումբին հաջորդ փուլի ուղեգիր է տալիս, բայց հաշիվ պահելն այս իրավիճակում նշանակում է շանս տալ ԱԵԿ-ին: Եթե հույները հաշվի մեջ առաջ անցնեն, ապա ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները կարող են սկսել նյարդայնանալ:

Կարծում եմ, որ Գոնչարենկոն սա լավ է հասկանում: ԲԿՄԱ-ն կփորձի խաղը վերցնել իր հսկողության տակ և պատասխան խաղում էլ հաղթել, մանավանդ, որ խաղալու է հարազատ երկրպագուների առաջ, որոնց պետք է ուրախացնել: Խաղադրույք եմ կատարում տանտերերի հաղթանակի վրա: Չեմ բացառում, որ նրանք կարող են հաղթել նաև մեկից ավելի գնդակի տարբերությամբ, դրա համար «բանակայինները» ունեն բոլոր հնարավորությունները:

Օրդինար: Վերադարձ
ՉԼ, որակավորման 3-րդ փուլ
21:00/2 օգս
ԲԿՄԱ - ԱԵԿ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ