Բյորնլի — Մանչեսթեր Յունայթեդ. Հովհաննես Դանիելյանի կանխատեսումը

17:15, 23 ապր 2017

Ապրիլի 23-ին Երևանի ժամանակով 17:15 Անգլիայի Պրեմյեր Լիգայի 34-րդ տուրի շրջանակներում Բյորնլին Թյորֆ Մուր մարզադաշտում կհյուրընկալի Մանչեսթեր Յունայթեդին:

Վերջին անգամ թիմերը հանդիպել են Օլդ Թրաֆֆորդ մարզադաշտում և գրանցել գոլազուրկ ոչ-ոքի: Այդ խաղին մանկունյանցիները մոտեցել էին բավականին մեծ կորուստներով, որոնցից կառանձնացնեմ Մխիթարյանի և Վալենսիայի վնասվածքները: Ավելին, երկրորդ խաղակեսի միջնամասում խաղադաշտից հեռացվեց Անդեր Հերեռան:

Այժմ իրավիճակը փոքր-ինչ այլ է. Մանչեսթերը Պրեմյեր Լիգայի եռյակում հայտնվելու և Չեմպիոնների լիգա ուղիղ ուղեգիր նվաճելու լավ շանսեր ունի, և Մոուրինյոյի սաները կանեն ամենը, որպեսզի հասնեն իրենց նպատակին: Սակայն Յունայթեդի առանց այդ էլ շատ կորուստներին Անդեռլեխտի հետ դրամատիկ խաղի ընթացքում ավելացան ևս երկուսը: Ծանր վնասվածքներ ստացան պաշտպան Մարկուս Ռոխոն և թիմի՝ այս մրցաշրջանի լավագույն ռմբարկու Զլատան Իբրահիմովիչը: Թերևս միակ լավ նորությունը մանկունյանցիների համար Ռունիի վերադարձն է: Փորձառու անգլիացին պատրաստ է օգնել իր թիմին գալիք մենամարտում:
Չնայած կորուստներին, Մանչեսթերը ի վիճակի է հաղթանակ տոնել, թեկուզ և առանց Զլատան Իբրահիմովիչի: Մոուրինյոյի սաները դա ապացուցեցին Չելսիի դեմ խաղում:

Ինչ վերաբերում է Բյորնլիին, ապա թիմը դեռևս շարունակում է պայքարել իր տեղը Պրեմյեր Լիգայում պահպանելու համար և Շոն Դայչի սաները անելու են ամենը, որպեսզի միավոր կորզեն այս հանդիպման ընթացքում: Բացի այդ, թիմը շատ վաղուց տանը խոշոր հաշվով չի պարտվել:

Այս ամենը հաշվի առնելով, առաջարկում եմ խաղադրույք կատարել Մանչեսթեր Յունայթեդի հաղթանակի վրա, գոլերի տոտալը 3.5-ից քիչ պայմանով, որի համար VivaroBet-ը սահմանել է 2.17 գործակիցը:

Օրդինար: Հաղթած
17:15/23 ապր
Բյորնլի - Մանչեսթեր Յունայթեդ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ