«Բետիս» — «Սևիլիա». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

21:15, 06 հնվ 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմերից մեկի գլխավոր մարզիչ ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի «Բետիս» — «Սևիլիա» հանդիպման վերաբերյալ: Առաջին խաղը կկայանա այսօր՝ «Բենիտո Վիլյամարին» ստադիոնում: Մեր փորձագետը կարծում է, որ խաղի ընթացքում հեռացում կլինի:

Դերբին՝ այն էլ Իսպանիայի գավաթում, լրիվ այլ պատմություն է: Դժվար է ասել, թե ինչ կարող ենք սպասել այս խաղից, քանի որ թիմերը շատ անկայուն խաղ են ցուցադրում: «Սևիլիան» հյուրընկալվելիս շատ վատ է հանդես գալիս, իսկ «Բետիսը» ոչ մի կերպ չի կարողանում հաղթել սեփական դաշտում: Վերջին 2 խաղերում «Բետիսը» 0:4 հաշվով պարտվել է: Արդյունքի կամ գոլերի վրա խաղադրույք կատարելն այստեղ շատ բարդ է: Պետք է հաշվի առնել, որ բացի այս խաղից պատասխան հանդիպում էլ կա: Այդ պատճառով էլ որոշեցի խաղադրույք կատարել հեռացման վրա: Այս թիմերի միջև կայացած վերջին խաղում մրցավարը տասից ավելի դեղին քարտ ցույց տվեց, բայց գործը չհասավ հեռացմանը: Քիչ հավանական է, որ առանց հեռացման երկրորդ անընդմեջ դերբին կլինի: Պայքարը շատ թեժ է, ոչ ոք չի ցանկանում զիջել մրցակցին: Կարող ենք խաղադրույք կատարել այն բանի վրա, որ խաղի ընթացքում հեռացում կլինի: Կարմիր քարտի գործակիցը 2,50 է:

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
21:15/6 հնվ
«Բետիս» - «Սևիլիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ