«Բետիս» — «Սևիլիա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

21:15, 06 հնվ 2016
«НТВ-Плюс» եւ «Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի ու Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի «Բետիս» — «Սևիլիա» հանդիպման վերաբերյալ: Առաջին խաղը տեղի կունենա չորեքշաբթի՝ Սևիլիայի «Բենիտո Վիլյամարին» ստադիոնում: Մեր փորձագետը կարծում է, որ առաջին խաղակեսում կխփվի ամենաքիչը 1 գնդակ:

Վերջին տուրում «Բետիսը»  սեփական դաշտում անսպասելիորեն «Էյբարին» (0:4): Կադրային խնդիրները «Բետիսում» շատ են: «Բարսելոնայի» դեմ խաղում Բրունո Գոնսալեսն ու Հայկո Վեսթերմանը վնասվածք ստացան, և թիմը կորցրեց հիմնական կազմի 2 կենտրոնական պաշտպաններին, ինչից «Սևիլիան» կարող է օգուտ քաղել: Թիմերը վերջերս էին հանդիպել առաջնությունում: Այդ խաղն ավարտվեց 0:0 հաշվով, բայց «Սևիլիան» հաջողության հասնելու ավելի շատ պահեր ուներ: Գամեյրոն 2 հրաշալի պահ չօգտագործեց. այդ դրվագներում փայլեց «Բետիսի» դարպասապահ Անտոնիո Ադանը: Այս անգամ թիմերը հանդիպելու են Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում: Հույս ունեմ, որ թիմերը չեն փակվի և մենք կրկին քարտերով ու վտանգավոր պահերով հագեցած թեժ դերբիի ականատես կլինենք:

Կփորձեմ 1,80 գործակցով «առաջին խաղակեսում ՏՇ1 գոլ» տարբերակը: Մեկ գոլի վրա ես գրեթե չեմ կասկածում: Ավելին՝ հնարավոր է թիմերին հաջողվի առաջին խաղակեսում երկուսը խփել:

«Սևիլիայի» հաղթանակին այնքան էլ չեմ հավատում, չնայած կարծում եմ, որ Ունայ Էմերիի թիմն ավելի ուժեղ է: Վստահ եմ, որ տանը «Սևիլիան» կհաղթի, բայց «Բենիտո Վիլյամարինում» կարող է և չհաղթել: Հյուրընկալվելիս «Սևիլիան» վատ է հանդես գալիս, իսկ «Բետիսը» վերջին 2 խաղերում 0:4 հաշվով պարտություն է կրել:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
21:15/6 հնվ
«Բետիս» - «Սևիլիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ